Կրթություն

Սիրիայի կողքին ենք և պատրաստ օժանդակել փորձությունները հաղթահարելու ճանապարհին. ՀՀ ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը փետրվարի 13-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով դեսպանին, արժևորել է երկու ժողովուրդների փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված ավանդական, բարեկամական կապերը՝ այդտեղ  կարևորելով նաև սիրիահայ համայնքի  ունեցած դերը: Ժաննա Անդրեասյանն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու Սիրիային աղետալի երկրաշարժի հետևանքները հաղթահարելու գործում. «Մենք ձեր կողքին ենք և պատրաստ ենք հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել ստեղծված դժվարին իրավիճակն ու փորձությունները հաղթահարելու ճանապարհին: Կարծում եմ՝ համատեղ ջանքերը կնպաստեն աղետի հետևանքների և վնասների վերականգնմանը: Հավաստիացնում եմ՝ այդ ջանքերը կշարունակվեն այնքան, որքան դրանց կարիքը լինի»:

Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացրել աղետի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակի մանրամասները: Դեսպանը Սիրիայի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերած աջակցության համար՝ բարձր գնահատելով ՀՀ կառավարության ջանքերը՝ սատարելու Սիրիային այս դժվարին ժամանակներում. «Խորապես զգացված և շնորհակալ ենք այն աջակցության համար, որ Հայաստանի կառավարությունն աղետի առաջին իսկ օրվանից ցուցաբերեց Սիրիային: Բացի մարդասիրական օգնությունից՝ մեզ համար շատ կարևոր էր նաև այն, որ Հայաստանը Սիրիա ուղարկեց որոնողափրկարարական թիմերի: Մենք նրանց կարիքն իսկապես շատ ունեինք»:

Դեսպանի խոսքով՝ Սիրիայի Լաթաքիա, Հալեպ, Համա նահանգներում երկրաշարժի հետևանքով ավերվել և վնասվել են պատմամշակութային մի շարք կարևոր կոթողներ, փլուզվել կամ վնասվել է շուրջ 250 դպրոց:

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ առաջ գնալու պատրաստակամությունն ու հաստատակամությունը մեծապես կօգնեն հաղթահարելու առաջացած դժվարությունները: Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է նաև բոլոր ուղղություններով փոխհամագործակցության հեռանկարները դիտարկելու հնարավորությունը:

Նախարարը կարևորել է նաև միջբուհական համագործակցության զարգացումը՝ ընդգծելով Դամասկոսի համալսարանի հայագիտական բաժնի գործունեությունը և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը.

«Մեր երկու երկրների համար, կարծում եմ, սա շատ կարևոր նշանակություն ունի: Ուրախ եմ, որ Ձեր անձնական գործունեությունը ևս մեծ նպաստ է բերել այս նախագծին: Պատրաստ կլինենք նաև նոր ծրագրերի մասին խոսել: Հետաքրքրված ենք մեր բուհերում Սիրիայի քաղաքացիների ուսուցման հնարավորությամբ: Գիտեմ, որ սերտորեն համագործակցում եք Երևանի պետական համալսարանի հետ: Արաբերենի ուսուցման տեսանկյունից այդ համագործակցությունը ևս կարևորում ենք: Կրթական տարբեր մակարդակներում խրախուսում ենք տարածաշրջանային լեզուների ուսուցումը: Այդ իսկ պատճառով պատրաստ ենք հասկանալ նաև դպրոցներում արաբերենի ուսուցման հնարավորությունները: Հասկանալի է՝ այս օրերին մեր առաջնային հարցերը մի փոքր այլ են, բայց իրավիճակի կարգավորմանը զուգընթաց՝ պատրաստ ենք նաև համագործակցության հեռանկարները դիտարկել»,- ասել Ժաննա Անդրեասյանը:

Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարը բարձր է գնահատել նաև նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության նախարարության միջև կրթության և գիտության բնագավառում 2022-2027 թթ. համար համագործակցության մասին ծրագրի ստորագրումը և հայտնել նախարարության պատրաստակամությունը, ըստ անհրաժեշտության, այն արդիականացնելու:

Կողմերը քննարկել են փոխհամագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը կրթության, հետազոտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում:

Թիվ 1

Recent Posts

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…

15 minutes ago

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

35 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

1 hour ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

1 hour ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

2 hours ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

2 hours ago