

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է.
Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման վրա այդ կարծիքը միջազգային լայն շրջանառություն է ստացել, Ադրբեջանը մեկ միլիարդ ԱՄՆ դոլար է վճարելու Խաղաղության խորհրդին։ Միաժամանակ, պետք է նշել, որ Հիքմետ Հաջիևը հերքել է այդ տեղեկությունը, նշելով, որ Ադրբեջանը ֆինանսական ներդրումներ է անելու, սակայն այդ գումարը չի մուծելու։ Այնուամենայնիվ, եթե անգամ Ադրբեջանը մտադիր չէ այդ գումարը վճարել, ամենայն հավանականությամբ ֆինանսական խոշոր ներդումներ կկատարի այդ Խորհրդի աշխատանքներին։ Միաժամանակ Ադրբեջանը հրաժարվել է Գազա խաղաղապահներ ուղարկել։
Դա բացասական կարող է անդրադառնալ Հայաստանի վրա, քանի որ խոշոր ֆինանսական ներդրումներով, Ադրբեջանը առավելություն է ստանում մեր հանդեպ։
Հակակշռելու համար այդ ասիմետրիան, ես առաջարկում եմ դիտարկել Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը։ Նշեմ, որ անգամ Կոսովոն հանձն է առել խաղաղապահներ ուղարկել հակամարտության գոտի։ Իհարկե, Կոսովոյի պարագայում հասկանալի դրդապատճառներ կան, այն փորձում է իր սուվերենությունը այս ճանապարհով ապացուցել, մի բան, որ ՄԱԿ֊ի կամ այլ կազմակերպության շրջանակում չի կարող անել։
Գազա խաղաղապահներ ուղարկելը Հայաստանի համար մեծ զգայունություններ ունի՝ ելնելով Իսրայելի ու Պաղեստինի հետ հարաբերությունների բարդ դինամիկայից։ Այն նաև զգայություն ունի Խաղաղության Խորհրդի՝ ՄԱԿ֊ին երկրընտրանք դառնալու հետ կապված մտահոգություններից ելնելով։
Միաժամանակ, մեր մասնակցությունը նման առաքելությանը ունի նաև առավելություններ, և դրանց չեն սահմանափակվում ԱՄՆ֊ի հետ հարաբերությունների ամրապնդմամբ։ Այն կարող է ամրապնդել մեր ներկայությունը Միջին Արևելքում, նպաստել Երուսաղեմում հայկական ժառանգության պահպանմանը, ինչպես նաև թե Իսրայելի և թե Պաղեստինի հետ հարաբերությունների հավասարակշռմանը։ Բացի այդ, մասնակցություն ցանկացած խաղաղապահ առաքելության զինված ուժերի համար վերապատրաստում ու փորձ է, հատկապես՝ նման բարդ հակամարտության գոտում։
Իհարկե, իդեալական աշխարհում կարևոր կլիներ ՄԱԿ֊ի Անվտանգության խորհրդի կողմից նման առաքելության հաստատումը։ Դա կարևոր կլինի առաջին հերթին նման առաքելության մանդատի անկողմնակալության ապահովման համար։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…