Լրահոս

Վիտալի Բալասանյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Արցախում քրեական գործ է հարուցվել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ։

Տեղեկությունը հաստատել է ԱՀ Դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը։

«Քրեական գործն առնչվում է Բալասանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում արձանագրված չարաշահումներին։ Բացառված չէ, որ առաջիկայում նա անգամ դատավարական կարգավիճակ ստանա»,–գրել է Փաստինֆո-ն։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մի քանի այլ դեպքերով էլ այս պահին նյութեր են նախապատրաստվում, որոնց հիման վրա ևս կարող են հարուցվել նոր քրեական գործեր։

Հիշեցնենք` հունվարի 7-ին Վիտալի Բալասանյանն ազատվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ 2020-ի դեկտեմբերի 2-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Բալասանյանը նշանակվել էր ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար։ Բալասանյանն անկուսակցական է, ունի Արցախի հերոսի կոչում։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ատեստավորման գործընթացը

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մարտի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն…

13 minutes ago

Սա նոր գործելաոճ չէ. ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի վարքագծի մասին

ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի համաձայնեցմանը և, չնայած դրան, Ադրբեջանի հռետորաբանությանը՝…

26 minutes ago

ԵՄ-ն ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը ՀՀ-ի և Թուրքիայի միջև

ԵՄ-ն ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը Հայաստանի և Թուրքիայի միջև։ «Բարի կամքի այս…

52 minutes ago

Թուրքիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը

Թուրքիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և նախագահ Էրդողանի հակառակորդի ձերբակալությունից հետո։…

53 minutes ago

Երևանում տնկվել է 250 մշտադալար հասուն ծառ

Երևանում տնկվել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ՝ հիմնականում սոճիներ ու եղևնիներ. այս մասին հայտնել է…

1 hour ago

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նա հայաստանյան իշխանությունների հետ…

1 hour ago