Լրահոս 24/7

Սա նոր գործելաոճ չէ. ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի վարքագծի մասին

ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի համաձայնեցմանը և, չնայած դրան, Ադրբեջանի հռետորաբանությանը՝ նշելով, որ սա նոր գործելաոճ չէ:

«Նախկինում էլ ունեցել ենք մի քայլ առաջ, բայց այն կողմից եղել են բարդություններ, պրովոկացիաներ, երբեմն դիտվում էր երկու քայլ ետ»,- ասել է նա: Ըստ փոխնախարարի՝ 58 երկիր և 10 միջազգային կազմակերպություն ողջունել են համաձայնագրի վերջնական համաձայնեցումը՝ ընդգծելով ՀՀ դերը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը և այդ ուղղությամբ աշխատել միջազգային գործընկերների հետ:

Հարցին՝ ինչ կլինի, եթե դիտորդները ետ քաշվեն սահմանից, նա նշել է. «Այդ սցենարը քննարկելու կարիք չկա: Պայմանագիրը, ինչպես նշեցիք, այդքան էլ արագ չի շարժվում, պայմանագիրը ստորագրելու և վավերացնելու հարց կա: Իսկ դիտորդների մանդատը երկու տարով է: Իհարկե, հետագայում, եթե ունենանք այդ առաջընթացը՝ ստորագրենք, վավերացնենք և իսկապես կայուն խաղաղության նշաններ լինեն, մենք կարող ենք քննարկել նոր մանդատ ԵՄ դիտորդների համար, պարտադիր չէ միայն սահմանագծով սահմանափակվելը: Մանդատում կա նաև վստահության միջոցառումների ստեղծումը»,- ասել է նա:

Ըստ Հովհաննիսյանի, ապագայում, ամենադրական սցենարի դեպքում էլ, կկարողանանք գտնել ճիշտ մոդել, որպեսզի ԵՄ դիտորդների հետ շարունակենք համագործակցել:

Իսկ Երևանը վստա՞հ է, որ Բաքուն չի պահանջի առհասարակ ՀՀ-ից հանել նրանց, նա ասել է. «Ոչ մի բանի մեջ լիարժեք վստահություն չենք կարող ունենալ: Բայց երբ խոսում ենք երրորդ կողմի ուժերի մասին, արդյո՞ք ԵՄ դիտորդները ուժ են հանդիսանում: Սա դիտորդական առաքելություն է»:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

49 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

2 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

3 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

3 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

3 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

4 hours ago