

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ, որին նախորդել էր առանձնազրույցը: Այս մասին ասվում է Չավուշօղլուի թվիթերյան միկրոբլոգում:
Թուրք նախարարն ասել է, որ իրենք պայմանավորվել են արագացնել երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց կլինի, ինչը բարենպաստ իրավիճակ կստեղծի տարածաշրջանում:
Չավուշօղլուն նաև ասել է, որ Անկարան բարձր է գնահատում Հայաստանի օգնությունը երկրաշարժի հետևանքների վերացման հարցում:
Հավելենք, որ Արարատ Միրզոյանն այնուհետև կմեկնի ավերիչ երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք, որտեղ կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող հայ փրկարարների հետ:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…