Լրահոս

Հայաստանի քրդական համայնքի բողոքի ակցիան ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց` միջազգային հանրությունից պահանջելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի թուրքական իշխանությունները ազատ արձակեն Քուրդիստանի աշխատավորական կուսակցության համահիմնադիր, քաղբանտարկյալ Աբդուլլահ Օջալանին և օգնություն ցուցաբերեն ավերիչ երկրաշարժից տուժած քրդերին։

ՑՈւցարարները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին փոխանցեցին նամակ, որում ներկայացված են իրենց պահանջները միջազգային հանրությանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը նշեց, որ Թուրքիայի և Սիրիայի քրդաբնակ գրեթե բոլոր բնակավայրերը տուժել են ավերիչ երկրաշարժից՝ տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել, վիրավորվել և բազմաթիվ մարդիկ մնացել են անօթևան։

«Երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների շուրջ 90 տոկոսը քրդեր են։ Եկել ենք զորակցություն հայտնելու երկրաշարժից տուժած քուրդ ժողովրդին և հարգել զոհերի հիշատակը և ասել, որ թուրքական իշխանությունները դիտմամբ անուշադրության են մատնել քուրդ ժողովրդին, չեն շտապում օգնել և դուրս բերել մարդկանց փլատակներից և չեն վերացնում երկրաշարժի հետևանքները։ Մենք դատապարտում ենք թուրքական իշխանությունների անգործությունը։

Այս ֆոնին նաև խնդրում ենք միջազգային հանրությունից, որպեսզի օգտագործեն իրենց հնարավորությունները և ազատեն մեր առաջնորդ Աբդուլլահ Օջալանին»,- ասաց Հասանովը։

«Քուրդիստան» կոմիտեի համանախագահ Սլո Դրբոյանի խոսքով՝ Թուրքիայի կառավարությունը միայն լրատվամիջոցների տեսախցիկների դեմ է ներկայացնում, թե ամեն ինչ անում է երկրաշարժի հետևանքները վերացնելու համար, բայց իրականում ոչինչ չի անում։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ատեստավորման գործընթացը

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մարտի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն…

20 minutes ago

Սա նոր գործելաոճ չէ. ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի վարքագծի մասին

ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի համաձայնեցմանը և, չնայած դրան, Ադրբեջանի հռետորաբանությանը՝…

33 minutes ago

ԵՄ-ն ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը ՀՀ-ի և Թուրքիայի միջև

ԵՄ-ն ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը Հայաստանի և Թուրքիայի միջև։ «Բարի կամքի այս…

59 minutes ago

Թուրքիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը

Թուրքիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և նախագահ Էրդողանի հակառակորդի ձերբակալությունից հետո։…

1 hour ago

Երևանում տնկվել է 250 մշտադալար հասուն ծառ

Երևանում տնկվել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ՝ հիմնականում սոճիներ ու եղևնիներ. այս մասին հայտնել է…

1 hour ago

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նա հայաստանյան իշխանությունների հետ…

1 hour ago