

Փետրվարի 15-ին Դավթաշեն վարչական շրջանի թիվ 192 հիմնական դպրոցում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության մասնագետների մասնակցությամբ անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը դպրոցում» թեմայով:
Ըստ ուսումնավարժանքի սցենարի՝ հրդեհ է բռնկվել շենքի երրորդ հարկում. անհրաժեշտ է կազմակերպել շենքում գտնվող աշխատակիցների, աշակերտների տարհանումը և հրդեհաշիջումը։
Մինչև հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ դպրոցական կազմավորումների ուժերով իրականացվեց աշակերտների և աշխատակազմի տարհանում:
Պայմանական դեպքի վայր ժամանեցին մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք, որոնք անմիջապես սկսեցին հրդեհաշիջման, տուժածների որոնման և տարհանման աշխատանքները: Հրշեջ-փրկարարներն ավտոսանդուղքի միջոցով դպրոցի 3-րդ հարկի ծխապատ տարածքից դուրս բերեցին 3 «տուժածի», որոնց տեղում դպրոցի բուժանձնակազմը ցուցաբերեց առաջին բժշկական օգնություն։
Ուսումնավարժության նպատակն էր՝
• բարձրացնել հրդեհաշիջման և փրկարարական գործողությունները ղեկավարող անձանց տեսական և գործնական հմտությունները.
• կատարելագործել ՓԾ արձագանքող ուժերի հմտությունները.
• գործնականում ստուգել դպրոցի պլաններով նախատեսված գործողությունների իրականացումը.
• նպաստել արձագանքող ուժերի և դպրոցի կազմավորումների միջև փոխհամագործակցության ամրապնդմանը:
Ուսումնավարժության ընթացքում պարզ դարձավ, որ դպրոցական կազմավորումները տիրապետում են արտակարգ իրավիճակներում գործելու վարվելականոններին:
Ամփոփելով հատուկ տակտիկական ուսումնավարժության արդյունքները՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության մասնագետները մատնանշեցին վարժանքի ընթացքում ի հայտ եկած թերությունները, տվեցին համապատասխան ցուցումներ և խորհուրդներ:
Ընդհանուր առմամբ մասնագետները դրական գնահատեցին վարժանքի արդյունքները:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…