Հասարակություն

Վերացվել է Աչաջուրի նախկին ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու և վարույթը կարճելու որոշումը

Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը 2022 թվականի հոկտեմբերի 25-ին որոշում է կայացրել Տավուշի մարզի Աչաջուր համայնքի նախկին ղեկավար Կ.Ղ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու և քրեական գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին:

Կ.Ղ.-ն, 2013-2017 թվականներին հանդիսանալով Տավուշի մարզի Աչաջուր համայնքի նախկին ղեկավար, պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ է օգտագործել: Մասնավորապես, 2017 թվականի մարտի 4-ին համայնքի ավագանու անդամներին մոլորության մեջ գցելով, հողատարածքները համայնքի բնակիչ Վ.Ս.-ին տրամադրելու վերաբերյալ տեղեկություն ներկայացնելով, ստացել է ավագանու համաձայնությունը բարեկարգման կեղծ նպատակով՝ 25 տարի ժամկետով «Տավուշ» միջազգային հայրենակցական միություն» հասարակական կազմակերպությանը հանձնել 56,4336 հա համայնքին պատկանող ութ կտոր գյուղատնտեսական նշանակության հողերը:

Բացի այդ, Կ.Ղ.-ն, խախտելով Հողային օրենսգրքի՝ համայնքային սեփականության հողերի տրամադրման կարգը՝ առանց լիազոր մարմնի գրավոր հայտի և ավագանու համաձայնության՝ ևս ութ միավոր՝ ընդհանուր 5,78738 հա մակերեսով ջրային և գյուղատնտեսական նշանակության հողերը կրկին 25 տարի ժամկետով անհատույց հանձնել է Հայրենակցական միությանը:

Այսպիսով, պետության և տեղական ինքնակառավարման մարմնի օրինական շահերին պատճառվել է էական վնաս. վերոնշյալ ջրային և գյուղատնտեսական նշանակության հողերը տևական ժամանակ չեն օգտագործվել նպատակային նշանակությամբ և այդտեղ չեն կատարվել բարեկարգման կամ որևէ այլ աշխատանքներ:

2022 թվականի սեպտեմբերի 22-ին որոշում է կայացվել քրեական վարույթը կարճել՝ Կ.Ղ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելու և վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով:  

2019 թվականի նոյեմբերի 22-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտում արարքի կատարման պահին գործող Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին օգտագործելը) հարուցված և քննված քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ երեք տարվա հաշվարկով՝ հողամասերի ընդհանուր վարձավճարի չափը կազմել է 439.350 դրամ: Նախաքննության ընթացքում Կ.Ղ.-ն փոխհատուցել է պատճառված վնասը և քրեական գործով վարույթը կարճվել է՝ գործուն զղջալու հիմքով:

2022 թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդում չհարուցելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու մասին:

Միաժամանակ, դատախազական հսկողության շրջանակներում՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի հանձնարարության հիման վրա՝ գրություն է հասցեագրվել Իջևան համայնքի ներկայիս ղեկավար Ա.Ճ.-ին՝ միջոցներ ձեռնարկել Հայրենակցական միության հետ կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրերից հրաժարվելու հիմքով տրամադրված հողամասերի նկատմամբ նշված կազմակերպության իրավունքների պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու ուղղությամբ և արդյունքների մասին հայտնել ՀՀ Տավուշի մարզի դատախազություն:

2023 թվականի փետրվարի 8-ին Տավուշի մարզի դատախազությունում ստացվել է Իջևան համայնքի ղեկավար Ա.Ճ.-ի գրությունը, որով հայտնվել է, որ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի և հայրենակցական միության միջև կնքված Աչաջուր համայնքին պատկանող հողամասերի անհատույց օգտագործման պայմանագրերը միակողմանի լուծվել են և ՀԿ-ի անվամբ Կադաստրի կոմիտեում գրանցված անհատույց օգտագործման իրավունքները դադարեցվել են:  

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

19 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

19 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

19 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

19 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

19 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

20 hours ago