Գերմանիայի արտաքին քաղաքականության միության Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների ղեկավար Շտեֆան Մայստերը կարծում է, որ Վրաստանի իշխանությունները շեղվել են անդրատլանտյան և եվրոպական ինտեգրման ճանապարհից, փոխանցում է Գրուզիա օնլայնը։
«Նրանց գործողությունները ԶԼՄ-ների դեմ, օրենքի գերակայության թուլացումը, իսկ այժմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը քննադատորեն են դիտարկվում Բրյուսելում և ԵՄ անդամ երկրներում, քանի որ դրանք, ի վերջո, խաթարում են եվրոպական ինտեգրման հիմնական բաղադրիչները: Օտարերկրյա ազդեցության մասին օրենքն ավելի մոտ է ռուսական պրակտիկային, որը ձգտում է նվազագույնի հասցնել միջազգային շփումները և քաղաքացիական հասարակության ֆինանսավորումը: Ամեն ինչ կապված է հասարակության վերահսկման և մեկուսացման հետ»,- նշել է Մեյստերը
«Օտարերկրյա ազդեցության գործակալների» օրինագծի վերաբերյալ Վրաստանի Քաղաքական ինստիտուտի (GIP) փորձագիտական գնահատականում: Ըստ նրա՝ ակտիվ քաղաքացիական հասարակությունը և միջազգային շփումները կենսական նշանակություն ունեն Վրաստանի եվրաինտեգրման համար։
Բազմաթիվ միջոցառումներ ֆինանսավորվում են դրսից, ինչը կարևոր է մարդկային զարգացման, կրթության, միջազգային փոխանակման գործունեության, երիտասարդությանն աջակցելու համար, որոնք արդեն սահմանափակ են ռեսուրսներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/612543.html
© factor.am

















