

«Էրեբունի» թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը փետրվարի 13-14-ը աշխատանքային այցով եղել է Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժում և հանդիպել է Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկիին: Հանդիպման ընթացքում շեշտվել է Էրմիտաժի և «Էրեբունի» թանգարանի միջև նոր պայմանագիր կնքելու անհրաժեշտությունը:
«Էրեբունի» թանգարանից հայտնում են, որ համագործակցության շրջանակում Էրմիտաժը կաջակցի «Էրեբունի» թանգարանին մասնագետների վերապատրաստման գործում, ՊՀԱԹ-ի վերականգնողները վերապատրաստում կանցնեն պետական Էրմիտաժի հանրահայտ լաբորատորիայում:
«Արտիս Ֆուտուրա» ֆոնդի աջակցությամբ «Էրեբունի» ՊՀԱԹ-ը և Էրմիտաժը կտպագրեն «Թեյշեբաինի» խորագրով գրքույկ: Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժը կաջակցի «Էրեբունի» թանգարանի նոր, արդիականացված գրադարանի համալրմանը և զարգացմանը: Այս առումով շուտով «Էրեբունի» թանգարանի գրադարանը կհամալրվի Էրմիտաժի կողմից տպագրված վերջին կարևորագույն աշխատություններով և կատալոգներով:
Խոսվել է մասնագետների փոխանակման մասին, քննարկվել է «Էրեբունի» թանգարանում Էրմիտաժի անկյուն ստեղծելու հեռանկարը և Էրմիտաժում՝ «Էրեբունի» թանգարանում պահվող հնագիտական արտեֆակտներ ցուցադրելու ապագա հանգամանքը:
Փետրվարի 14-ին «Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանը մասնակցել է ականավոր հնագետ, ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկիի հիշատակին նվիրված գիտաժողովին, որտեղ հանդես է եկել Կարմիր բլուրի 2022 թվականի հնագիտական պեղումների արդյունքներին նվիրված զեկույցով (համահեղինակներ՝ Յու. Մարչենկո, Վ. Սարգսյան, Մ. Ղալաչյան, Վ. Կունտներ, Ս. Հայշ, Ս. Մանուկյան, Ա. Եղիազարյան, Ն. Զարիկյան, Ս. Նահապետյան, Ռ. Հովսեփյան, Գ. Միքայելյան): Զեկույցը շատ բարձր է ընդունվել Միխայիլ Պիոտրովսկու և ներկաների կողմից: Ընդգծվել է, որ այս տարի Կարմիր բլուրում իրականացվող պեղումների ընթացքում կավելանա ռուս մասնակիցների թիվը:
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…