

Փետրվարի 16-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ, որին հրավիրված էին ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը, փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել է ««Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ներկայացնելով այն՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը խոսել է օրինագծի ընդունման նպատակահարմարությունից:
Նախագծի նպատակն է՝ ստանալ հյուրանոցային տնտեսության օբյեկտների ավելի ստույգ դասակարգումներ, որոնք թույլ կտան վերահսկել ոլորտի որակը: Գործող օրենքը չի բավարարում ամբողջությամբ ոլորտը կարգավորելու և մերօրյա չափանիշներին համապատասխանեցնելու պահանջը:
Կարիք է առաջացել կատարել փոփոխություններ և լրացումներ ՝ կապված միջազգային չափանիշների և ոլորտում առկա մարտահրավերների հետ:
Նախագծի ընդունմամբ կստեղծվեն նախադրյալներ Արցախի Հանրապետությունում հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեսակների ավելի ստույգ բաժանման, ոլորտի որակի վերահսկողության, ինչն իր հերթին դրական կանդրադառնա ընդհանուր զբոսաշրջության և սպասարկման ոլորտների վրա:
Ոլորտում առկա որոշ խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ է տվել գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը: Օրենքի ընդունմամբ մի շարք հյուրանոցային օբյեկտներ հարկային դաշտ կբերվեն:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…