Լրահոս

Փետրվարի 19-ին ՀՀ-ում կնշվի Գիրք նվիրելու օրը. ի՞նչ միջոցառումներ են նախատեսված

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը։ Տոնի շրջանակում ընթերցասերները հնարավորություն են ունենում մասնակցելու գրքին նվիրված փառատոնների, շնորհանդեսների, տոնավաճառների, հանդիպելու իրենց սիրած հեղինակներին ու նոր գրքերով հարստացնելու և՛ սեփական, և՛ մտերիմների գրադարանները:

Այս տարի Հայաստանի գրողների միությունը տոնը կանցկացնի միության «Պոեզիայի պուրակ»-ում: Փետրվարի 19-ին ժամը 13:00-ին Հայաստանի գրողների միության շենքի դիմաց և «Պոեզիայի պուրակ»-ում գրողները կհանդիպեն ընթերցողների, անցորդների հետ և կնվիրեն գրքեր։ «Նոր գիրք» գրախանութի դիմաց կլինի գրասեղան, որտեղ ևս կլինեն նվեր գրքեր։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում փետրվարի 19-ին ժամը 11։00-16։00 իրականացնելու է «Մուտքը՝ գրքով» ակցիան։

Այդ օրը բոլոր այցելուները կարող են տոմսի փոխարեն թանգարան մուտք գործել գրքով։ Թանգարանը բարեգործական ակցիայի շրջանակում հավաքված գրքերին կավելացնի թանգարանի հրատարակություններից ևս և ամբողջը կնվիրաբերի մանուկների խնամքով զբաղվող կենտրոններից մեկին։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի ամենամյա Մանկապատանեկան գրքի 19-րդ երևանյան ցուցահանդես-տոնավաճառը, որի շրջանակում հրատարակիչները կներկայացնեն իրենց մանկապատանեկան լավագույն գրքերը, որոնք այդ օրերին կվաճառվեն 20-40 տոկոս զեղչով: Ցուցահանդես-տոնավաճառը կանցկացվի փետրվարի 17-19-ը ժամը՝ 10:00-17:00:

Եռօրյա ծրագրի շրջանակում նախատեսվում են գրքի շնորհանդեսներ, հեքիաթապատումներ, թատերական և տիկնիկային ներկայացումներ, մանկագիրների ու նկարազարդողների հետ հանդիպումներ, ցուցահանդեսներ, մուլտֆիլմերի դիտում, վարպետության դասեր, տարվա լավագույն ընթերցողների պարգևատրում և այլ հետաքրքիր միջոցառումներ:

Նախատեսված են նաև մի շարք այլ միջոցառումներ։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

2 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

4 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

7 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

8 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

9 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

10 hours ago