Ճապոնիայում բաց երկնքի տակ անցկացվել են օդաչուավոր թռչող մեքենայի առաջին փորձարկումները Կյուսյու կղզում գտնվող Օիտա քաղաքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այսօրվա փորձարկումն անցել է առանց միջադեպերի և հաջողությամբ ավարտվել է»,-հայտնել է ընկերությունը։
Թռչող մեքենան փորձարկումների ընթացքում բարձրացել է 30 մ և 3 րոպեում հաղթահարել 431 մ հեռավորությունը՝ շրջանաձև հետագծով շարժվելով ծովի վրայով:
Թռիչքի արագությունը կազմել է 36 կմ/ժ: Թռչող մեքենան օդաչուավոր սարք է, սակայն թռիչքային փորձարկումներն իրականացվել են ավտոպիլոտի օգտագործմամբ, որի շնորհիվ մեքենան թռել է նախապես ծրագրավորված հետագծով: