Լրահոս 24/7

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Բյորն Բերգեի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը, ԵԽ այլ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, կարևորել է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի մեկնարկը և ընդգծել՝ նախարարությունն ակտիվորեն ներգրավված է ԵԽ մի շարք հարթակներում, ինչը բազմաթիվ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություն է տալիս կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԽ տարբեր փաստաթղթերի վավերացմամբ ստանձնել է նաև ոլորտային պատասխանատվություն՝ իրականացնելու որոշակի աշխատանքներ և վերահաստատել է դրանց շարունակականության ապահովման մտադրությունը, ինչպես նաև հավատարմությունը Եվրոպայի խորհրդի սկզբունքներին ու արժեքներին:

«Գտնվում ենք հանրակրթության բարեփոխումների ակտիվ փուլում: Մարդու իրավունքների շուրջ իրազեկվածության բարձրացումը, իրավական կրթությունը մեր առաջնահերթություններից են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նախորդ տարեվերջին ընդունվել է ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը, որտեղ շեշտադրված են ոլորտի կարևոր խնդիրները: Նախարարը շեշտել է, որ նոր ծրագրի շրջանակում կրթության առաջընթաց է նախանշվում մի շարք ուղղություններով:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Եվրոպայի խորհրդի 2023-2026 թթ․ գործողությունների ծրագիրը բազմաշերտ է և համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում: Բյորն Բերգեն ընդգծել է՝ Հայաստանն իր պատմությամբ և մշակույթով, հայ հասարակությունն իր արժեհամակարգով եվրոպական ընտանիքի մասն են, իսկ Հայաստանի հետ համագործակցությունը և այն առաջընթացը, որն արդեն իսկ ձեռք է բերվել մի շարք ոլորտներում, Եվրոպայի խորհուրդը դրական է գնահատում:

Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրրքություն ներկայացնող այլ հարցեր, վերահաստատելով, որ Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների նոր ծրագրով ընդլայնվում են Հայաստանի հետ համագործակցության ոլորտները:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

4 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

5 hours ago