Հայաստան

Ա․ Վարդապետյանը այցելել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի դատախազություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 17-ին աշխատանքային այցով եղել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի դատախազություններում:

Գլխավոր դատախազին են ներկայացվել 2022 թվականի գործունեության արդյունքները, մասնավորապես՝ մարզերում գրանցված հանցավորության վիճակը, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները, բացահայտման ցուցանիշները, ինչպես նաև կատարված վերլուծություններով վերհանված խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները:

Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանի տեղեկացմամբ, 2022 թվականի ընթացքում մարզում գրանցվել է հանցագործության 2 հազար 519 դեպք (2021 թվականին՝ 2 հազար 428): 132 դեպքով կամ 18,9%-ով աճել են միջին ծանրության հանցագործությունների դեպքերը, 68 դեպքով կամ 18,1%-ով նվազել են ծանր հանցագործությունների դեպքերը, ինը դեպքով կամ 45%-ով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: Մարզի դատախազի խոսքով՝ միջին ծանրության հանցագործությունների դեպքերի 18,9% աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելը ՀՀ քրեական նոր օրենսգրքով դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին։

Ծանր հանցագործությունների դեպքերի 18,1% նվազումը պայմանավորված է սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների (նվազել է 7 դեպքով կամ 58,3%-ով) և բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողությունների (նվազել է 61 դեպքով կամ 32,3%-ով) դեպքերի նվազմամբ: Առանց հանկարծամահության դեպքերի հաշվառման՝ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են մեկով կամ 5%-ով, ինչը պայմանավորված է սպանության փորձերի դեպքերի նվազմամբ։

2022 թվականի ընթացքում Կոտայքի մարզում 241 դեպքով կամ 18,8%-ով նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը  (2022 թվականին գրանցվել է 1040 դեպք, 2021 թվականին` 1281):

2022 թվականի ընթացքում ՀՀ Կոտայքի մարզի դատախազության կողմից  պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 7 հայց՝ ընդհանուր 52 մլն 901 հազար 202 դրամի չափով. բոլոր հայցերը գտնվում են դատաքննության փուլում:

Արագածոտնի մարզի դատախազ Գագիկ Մարգարյանի խոսքով՝ 2022 թվականին արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործության 289 դեպք (2021 թվականին` 329). դեպքերը նվազել են 40-ով, կամ 12,2%-ով, բացահայտումը կազմել է 41,0%՝ նախորդ տարվա 63,2%-ի դիմաց:

Մարզի դատախազն իր զեկույցում անդրադարձել է դատարաններում քրեական գործերի քննության տևողությանը և տեղեկացրել, որ Արագածոտնի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են դատարանում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով կարճված քրեական գործերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ գործերի քննության ձգձգումները՝ որպես կանոն, կապված են եղել հանրային պաշտպանների՝ այլ գործերով ծանրաբեռնված լինելու, գործով անցնող վկաների և տուժողների կողմից տարբեր պատճառաբանություններով պարբերաբար դատական նիստերին չներկայանալու և փորձաքննությունների կատարման ժամկետների հետ:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզի դատախազներին մի շարք ուղղություններով տվել է հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ:

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

19 minutes ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

2 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

2 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

2 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

3 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

3 hours ago