Արցախ

Արցախում քննարկվել է Սահմանադրության փոփոխության հարցը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ փետրվարի 17-ին, ընդունել է երկրի Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցության  անդամներին:

Ինչպես տեղեկանում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են Արցախի ռազմաքաղաքական իրավիճակին, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման  պայմաններում երկրում ծագած սոցիալ-տնտեսական  խնդիրներին  վերաբերող  հարցեր:

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իրադրության հաղթահարման ուղղությամբ գործադիր իշխանության կողմից ձեռնարկվող քայլերը: Հատուկ անդրադարձ է եղել Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ Արցախի Սահմանադրության փոփոխության հարցին:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է ստեղծված բարդ պայմաններում ներքին կայունության պահպանման անհրաժեշտությունը եւ այդ հարցում խորհրդարանի ունեցած առանցքային դերակատարությունը:

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են ՀՀ-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է…

10 minutes ago

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա։ «Հայաստանի Հանրապետության վարչապետը հաստատել է, որ ընդունում…

29 minutes ago

Հույս ենք հայտնում, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի. ՀԱՊԿ

ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը բանակցությունների ավարտի և…

47 minutes ago

Այժմ ժամանակն է ստորագրելու և վավերացնելու պայմանագիրը. Մարկո Ռուբիո

ԱՄՆ-ն գնահատում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտին հասցնելու հարցում։…

55 minutes ago

ԵՄ գործընկերների հետ պետք է քննարկենք, թե ինչ փոփոխություններ մտցնենք մանդատում. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտից հետո ԵՄ դիտորդների…

1 hour ago

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր…

2 hours ago