ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում՝ ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա, այս պահին շարունակում է իրականացնել մի շարք ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ:
ՀՀ լիազոր մարմնից բխող ներկայացուցչի վերահսկողական գործառույթների իրականացման շրջանակում ուսումնասիրություններն ամբողջովին ավարտվել են «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ում, ՀՀ Արդարադատության Նախարարության Քրեակատարողական ծառայությունում, «Նորք Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն», «Հայփոստ» ՓԲԸ-ներում, իսկ արդյունքներն այս պահին ամփոփման փուլում են:
Ուսումնասիրությունները շարունակվում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Պաշտպանության, Առողջապահության նախարարություններում, Սյունիքի մարզպետարանում, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Ջրառ» և Շենգավիթ Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներում:
Ուսումնասիրություններ են իրականացվել ՀՀ առողջապահության նախարարության և «Նորք Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի միջև կնքված 2020 և 2021 թվականների պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնող ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում մատուցված բժշկական ծառայությունների դիմաց ստացված ֆինանսավորման օրինականությունը ստուգելու նպատակով: