Տարածաշրջան

Ալիևի վարչակարգը վճարովի է դարձնելու Վարանդա-Շուշի ավտոճանապարհը

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդա-Շուշի ավտոճանապարհը վճարովի է լինելու քաղաքացիների համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության վարչության նախագահ Սալեհ Մամեդովը։

Փախստականների իրավունքները պաշտպանելու և նրանց «հայրենիք» վերադարձնելու խոստումներով կերակրող, սակայն բազմաթիվ օֆշորային և կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը նման որոշումը արդարացնում է «ավտոճանապարհների պահպանման անհրաժեշտությամբ»։

«Ապագայում սպասվում է օտարերկրյա զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի Շուշի։ Այդ պատճառով մենք այդ ճանապարհը կդարձնենք վճարովի, որպեսզի հավաքված միջոցները հնարավոր լինի օգտագործել դրա պահպանման համար»,- հայտարարել է Սալեհ Մամեդովը։

«Տելեգրամ»-ի ալիքում ադրբեջանցի օգտատերերի շրջանում մեծ քննադատության է արժանացել այդ որոշումը։

«Այսպես որ գնա, օդն էլ վճարովի կդարձնեն կամ Շուշիում գտնվելու համար ժամավճար կսահմանեն։ Հազարավոր տղաներ զոհվել են այդ ճանապարհի համար, որ վճարովի դառնա՞։ Այդ գումարը կարող էին բյուջեում գտնել»,- նշել են օգտատերերը։

Թիվ 1

Recent Posts

«Մարտի 1» տեսած քաղաքացին Ստամբուլի ցույցը ցրելու կադրեր է տարածում. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Անոմալիա…

59 seconds ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ատեստավորման գործընթացը

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մարտի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն…

25 minutes ago

Սա նոր գործելաոճ չէ. ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի վարքագծի մասին

ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի համաձայնեցմանը և, չնայած դրան, Ադրբեջանի հռետորաբանությանը՝…

37 minutes ago

ԵՄ-ն ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը ՀՀ-ի և Թուրքիայի միջև

ԵՄ-ն ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը Հայաստանի և Թուրքիայի միջև։ «Բարի կամքի այս…

1 hour ago

Թուրքիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը

Թուրքիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և նախագահ Էրդողանի հակառակորդի ձերբակալությունից հետո։…

1 hour ago

Երևանում տնկվել է 250 մշտադալար հասուն ծառ

Երևանում տնկվել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ՝ հիմնականում սոճիներ ու եղևնիներ. այս մասին հայտնել է…

1 hour ago