Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրերը հրապարակեց՝ ցույց տալու, որ նա էլ է զինված ուժերն օգտագործել զանգվածային անկարգությունների ժամանակ: Ավելին, նա համացանցից հանել էր Վանո Սիրադեղյանի խոսքերը՝ Վազգեն Սարգսյանի կենացը խմելիս: Ալումյանի մեջբերմամբ, 96-ի հոկտեմբերի 2-ին, երբ պաշտոնյաներով հավաքվել էին ամփոփելու զորքերը օգտագործելու, ցույցերը ցրելու հետ կապված գործողությունները, Վանո Սիրադեղյանն ասել է՝ հայկական բանակն առաջին անգամ մտավ մայրաքաղաք ու հայտարարել՝ «Եթե գլխավոր հրամանատարի վրա են գնում, պետք է գոնե մի 800 մարդ սպանել»:
Aravot.am-ի հետ զրույցում «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանը, որը ճանաչել եւ շփվել է Վանո Սիրադեղյանի հետ, չմտաբերեց Վանո Սիրադեղյանի այդ խոսքերը, թե «պետք է գոնե մի 800 մարդ սպանել». «Նախ, ես չգիտեմ, թե ինքը որտեղի՞ց է վերցրել դրանք, տեսաերի՞զն է նայել ու տեքստը սղագրել, որովհետեւ ես այդ խոսքերը չեմ հիշում: Ես չգիտեմ, թե Վանոն ոնց է արտահայտվել, ինչ կոնտեքստում, ինչի համար է ասել: Որքան հիշում եմ, Վանոյի ասածի իմաստը հետեւյալն էր՝ եթե զենք կիրառվեր, ապա կարող էր 800 մարդ զոհվեր:
Երկրորդը՝ ըստ Ալումյանի հրապարակած խոսքերի, Վանոն ասել է, որ եթե նախագահի՝ գլխավոր հրամանատարի վրա են գնում…իսկ 2008-ին ո՞վ էր նախագահի վրա գնում: Պարզ է, որ 2008-ին ոչ մեկը նախագահի վրա չէր գնում, իսկ 96-ին մտել էին Գերագույն խորհուրդ, ջարդել էին դարպասները, բռնություն կիրառել ԱԺ նախագահի եւ փոխնախագահի դեմ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am։