Լրահոս

Դեսպան Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունը Գյումրիում է

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը:

Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Շիրակի մարզպետն անդրադարձել է երկու երկրների բարեկամական հարաբերություններին, մասնավորապես, Շիրակի մարզում իրականացված ծրագրերին․

«Պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ, ուրախ եմ հանդիպման համար։ Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ 2022-ին մեծ շուքով նշեցինք հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը։ Ես, որպես Շիրակի մարզպետ, կարևորում եմ նաև ապակենտրոնացված համագործակցությունը։ Դուք էլ, բնականաբար, տեղեկացված եք, որ Շիրակի մարզը Ուլյանովսկի, Գյումրին՝ Կուրսկի, Մոզդոկի, Դոմոդեվոյի, Տվերի և այլ քաղաքների հետ համագործակցության հուշագրեր ու համաձայնագրեր ունեն։ Ուրախ կլինեմ, եթե կարողանանք համագործակցությունն առավել առարկայական հիմքերի վրա դնել։ Մենք պատրաստ ենք համագործակցության, վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք նոր արդյունքներ գրանցել»։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և նշել, որ ինքը ևս կարևորում է համագործակցությունն առավել առարկայական դարձնելուն միտված քայլերի իրականացումը․

«Պարոն մարզպետ նախ թույլ տվեք շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ, ուրախալի է, որ ոչ մարզի, ոչ էլ մարզպետարանի աշխատակազմի համար նոր մարդ չեք, արդեն անդրադարձաք մեր երկրների բարեկամությանը, մենք ևս կարևորում ենք Հայաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների պահպանումն ու համագործակցության ամրապնդումը։

Ուրախ եմ Շիրակի մարզ այցելելու համար և ինքս էլ պատրաստ եմ նոր գործնական ծրագրերի իրականացման»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրա-տնտեսական, կրթական, մշակութային հարաբերությունների հեռանկարներին առնչվող հարցեր, պայմանավորվածություն է ձեռքբերվել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման նպատակով նոր հանդիպումներ կազմակերպելու առնչությամբ։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

11 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

11 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

11 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

11 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

12 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

12 hours ago