Լրահոս 24/7

Բլինքենը վստահեցրել է, որ Շվեդիան ու Ֆինլանդիան կանդամակցեն ՆԱՏՕ-ին

Վաշինգտոնը վստահ է, որ Շվեդիան և Ֆինլանդիան շուտով կանդամակցեն ՆԱՏՕ-ին: Անկարայում նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, տեղղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «РИА Новости» գործակալությանը:

«Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը երկկողմ հարաբերությունների խնդիր չէ: Մենք աջակցում ենք նրանց հնարավորինս շուտ անդամակցությանը դաշինքին… Նրանց զինված ուժերն առանց ձգձգումների փոխգործակցում են դաշինքի ուժերի հետ: Մենք վստահ ենք, որ շուտով կողջունենք այս երկու երկրներին դաշինքում: Երբ դա տեղի ունենա, ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամի անվտանգությունը կամրապնդվի, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի», – հայտարարել է Բլինքենն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ անցկացված մամուլի ասուլիսում։

Պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը հասկանում Է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ակտիվության հետ կապված Անկարայի անհանգստությունը և աշխատելու է այդ ուղղությամբ։ Բլինքենը նաև նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է աջակցություն ցուցաբերել Թուրքիային երկրաշարժերի հետևանքները վերացնելու գործում այնքան ժամանակ, որքան պահանջվի։

Ամբողջական տեքստը կարդալ այստեղ

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

16 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

16 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

16 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

16 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

17 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

17 hours ago