

Միավորված ազգերի կազմակերպության վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խումբը 2023 թվականի փետրվարի 20-ից 27-ը կիրականացնի իր առաջին այցը Հայաստան։ Աշխատանքային խումբը կայցելի մայրաքաղաք Երևան և Սյունիքի մարզ։
Փորձագետները կհանդիպեն կառավարության պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական կազմակերպությունների անդամների, տուժածների և նրանց ներկայացուցիչների հետ:
Աշխատանքային խումբը նախնական դիտարկումներով կկիսվի երկուշաբթի՝ փետրվարի 27-ին, տեղական ժամանակով ժամը 15:00-ին մամուլի ասուլիսի ընթացքում, որը տեղի կունենա Երևանում՝ Կոնգրես հյուրանոցի Պիկասո խորհրդակցությունների սրահում: Մուտքը խիստ սահմանափակ է: Աշխատանքային խումբն իր եզրակացությունները և առաջարկությունները Մարդու իրավունքների խորհրդին կներկայացնի 2023 թվականի սեպտեմբերին։
Վարձկանների կիրառման հարցերով՝ որպես որպես մարդու իրավունքների ոտնահարման և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացմանը խոչընդոտող միջոց, աշխատանքային խումբը ստեղծվել է 2005 թվականի հուլիսին այն ժամանակ Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից: 2022 թվականին խմբի մանդատը լրացվեց Մարդու իրավունքների խորհրդի կողմից: Խումբը բաղկացած է հինգ անկախ փորձագետներից աշխարհի տարբեր տարածաշրջաններից:
Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…
Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…
Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…