Լրահոս

ՊԵԿ-ն ապօրինի շրջանառությունից հանել է ավելի քան 1 միլիարդ դրամ արժեքով ոսկյա ձուլակտորներ

Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց և Օպերատիվ հետախուզության բաժինների բաժնի աշխատակիցների կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից ժամանող ուղևորների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում բացահայտվել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խոշոր չափերով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգության դեպքեր։

Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքները սահմանված են ՀՀ կառավարության (14․01․2021 թ. թիվ N 35-Ն) որոշմամբ հաստատված ցանկով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի իմաստով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափ է համարվում 8 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը։

ՄԴՊ «Զվարթնոց» բաժնի աշխատակիցները պետական սահմանին իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում կանխել են ֆիզիկական անձանց կողմից ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանք հանդիսացող՝ (ԱՏԳ ԱԱ 7108 ծածկագրին դասվող) ոսկյա ձուլակտորների սահմանված կարգի խախտմամբ ՌԴ-ից ՀՀ տեղափոխման 3 դեպք: Ձուլակտորների ընդհանուր քաշը 48,5 կգ է, արժեքը՝ 1 միլիարդ ՀՀ դրամ: 

Նշված բոլոր դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով կազմվել են մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություններ և նյութերի հետ տրամադրվել նախաքննական մարմին: Փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, կատարվում է նախաքննություն:

 Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

9 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

18 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

30 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

39 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

55 minutes ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

1 hour ago