

Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և Ալիք Մեդիայի սյունակագիր Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Այսօր, երբ Ռուսաստանը Մարիա Զախարովայի շուրթերով կրակ է թափում Հայաստանի հասցեին, իմ կարծիքով, չափազանց կարևոր են հետևյալ դիվանագիտական քայլերը.
ա/ հնարավոր բարձր մակարդակով այց կազմակերպել Մոսկվա,
բ/ անիմաստ չլարել հայ-ռուսական պրկված հարաբերությունները և փորձել դրանք լիցքաթափելու ուղիներ գտնել, այդ թվում՝ անցանկալի անձ հայտարարված մեկ կամ մի քանի մարդու հանել ցուցակից, օրինակ՝ պարոն Զատուլինին,
գ/ Հայաստանում ԵՄ առաքելությունը չդիտարկել հակառուսական քայլ, որքան էլ Մոսկվան և դաշնակից Բաքուն այդպես քարոզեն…
դ/ Հայաստանը դիտարկել ոչ թե Ռուսաստան-Արևմուտք առճակատման, այլ հնարավոր գործակցության կետ:
Կարելի է այս կետերը շարունակել:
Այո, Հայաստանը պետք է դիվերսիֆիկացիայի ենթարկի իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը, եթե Հայաստանի անկախութունը և ինքիշխանությունը բացարձակ արժեքներ են, բայց պետք է Երևան-Մոսկվա երկխոսությունը բերել կառուցողական հուն: Անկախ նրանից, թե ինչ սպառնալիքներ են հնչում և կհնչեն Մոսկվայից ու Բաքվից, Հայաստանը չպետք է և չի կարող լինել հակառուսական ճամբարում:
Բարդ է՞:
Անշուշտ, շատ բարդ է:
Պետք է աշխատել և հնարավոր սեղմ ժամկետներում ունենալ հնարավոր բարձր մակարդակով այց Մոսկվա»:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…