

ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումների արդյունքում բացահայտվել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4 ծառայողի կողմից կաշառք պահանջելու և ստանալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից ճանապարհային ոստիկաններին կաշառք տալու առերևույթ հանցագործությունների դեպքեր․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։
Դեպքերի կապակցությամբ ներքին անվտանգության վարչությունից Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկված նյութերի հիման վրա կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել, որ 2022 թվականի դեկտեմբերից 2023 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում ոստիկանության 4 կապիտաններ, հանդիսանալով պաշտոնատար անձինք, ճանապարհային երթևեկության խախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք-գումարներ: Ներքին անվտանգության վարչության ծառայողները նրանց ձերբակալել են։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Նմանօրինակ ոչ օրինաչափ դեպքերի բացահայտումը գտնվում է Ներքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում։ Յուրաքանչյուր դեպք արժանանալու է համարժեք հակազդման։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…