Փետրվարի 22-ի գիշերային ժամերի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել են ուժեղ քամիներ, իսկ բարձրլեռնային գոտիներում՝ ձնաբքեր, ինչի հետեւանքով որոշ հատվածներում դժվարանցանելի վիճակ է առաջացել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար։
Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ, բքերի եւ ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել Վարդենյաց լեռնանցքում, Շատվան-Նորաբակ, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհներին։
Սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ հաջողվել է նշյալ ուղղություններում ապահովել ճանապարհների անցանելիությունը, որտեղ այժմ կատարվում են նաեւ լայնացման աշխատանքներ։
Փետրվարի 22-ի ժամը 09․30-ի դրությամբ Գեղարքունիքում բոլոր ճանապարհները հիմնականում անցանելի են, իսկ մարզի տարածքով մեկ շարունակվում են մաքրման եւ մշակման աշխատանքները։
Ժամը 09․50-ի դրությամբ ուժեղ բքերի արդյունքում փակվել է Վարդենյաց լեռնանցքը։
Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…
Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…
ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…