ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությանը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արա Խզմալյանը և Ալֆրեդ Քոչարյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Իտալիայի մշակույթի նորանշանակ նախարարին, որը տարածաշրջանում առաջին այցն իրականացրել է Հայաստան:
Երկու նախարարները հիշատակել են հայ-իտալական դարավոր կապերը, մշակութային փոխառնչությունները, մասնավորապես՝ Իտալիայում հայկական եկեղեցիների առկայությունը՝ որպես հայկական մշակույթի հետք, Սուրբ Ղազար կղզում Մխիթարյանների գիտակրթական գործունեությունը: Երկուստեք ընդգծվել է մշակույթի ոլորտում համատեղ գործունեությունն ընդլայնելու, արդյունավետ աշխատանք իրականացնելու պատրաստակամությունը:Անդրադառնալով համատեղ իրականացվող ծրագրերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է.
«Հաջողությամբ ավարտել ենք հայ-իտալական համագործակցությամբ իրականացվող Rochemp ծրագրի առաջին փուլը և այժմ քննարկում ենք 2-րդ փուլի մեկնարկն իրականացնելու հնարավորությունները: Այս ծրագիրն արդյունավետ համագործակցության լավագույն օրինակ է»:
Նշվել է, որ Իտալիան հայագիտական կենտրոնների քանակով առաջատար երկրների թվում է:
Պլանավորվում է հայագիտական կենտրոնների՝ առաջիկայում կայանալիք տարեկան համաժողովն անցկացնել Իտալիայում, որին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Իտալիայի մշակույթի նախարարը:ԿԳՄՍ նախարարի առաջարկով քննարկվել է համատեղ կրթական ծրագրեր ունենալու հնարավորությունը: Նպատակը ՀՀ բուհերից որևէ մեկում մշակութային ժառանգության պահպանման ոլորտում մասնագետների պատրաստումն է՝ իտալական փորձի հիման վրա:
Ջենարո Սանջուլիանոն հնարավոր է համարել իտալական կողմից մասնագետների տրամադրումը, մշակութային արժեքների պահպանության դպրոցի ստեղծումը, հնագիտության բնագավառում նախագծերի մշակումը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…