Տարածաշրջան

ԿԽՄԿ-ն պատրաստ է օգնել Ռուսաստանին և Ուկրաինային ռազմագերիների փոխանակման հարցում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների հնարավոր փոխանակման կազմակերպման գործում՝ «բոլորը բոլորի համար» սկզբունքով։ Ասել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտ Մարդինին։

«Նրանք կարող են պայմանավորվել դրա շուրջ: ԿԽՄԿ-ն սովորաբար միշտ առաջարկում է իր մասնակցությունը որպես չեզոք միջնորդ: Մենք դա արել ենք շատ վայրերում, այդ թվում՝ վերջերս Եմենում:Մենք դա կարող ենք անել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջազգային զինված հակամարտության շրջանակներում։

Մեզ համար շատ օգտակար կլիներ գերիների մասին անձնական տեղեկատվություն ունենալ, որպեսզի կարողանանք դրանք կապել մեր տվյալների հետ, բայց դա պարտադիր չէ: Դա ընդամենը հակամարտության կողմերի պայմանավորվածությունն է», – ասել է Մարդինին։

Նա ընդգծել է, որ, ի վերջո, հարցը հիմնված է ռազմագերիներին փոխանակելու Մոսկվայի և Կիևի ցանկության առկայության կամ բացակայության վրա։

«Եթե նրանք համաձայնեն փոխանակել բանտարկյալներին՝ մասնակի կամ ամբողջությամբ, ապա մենք՝ որպես անաչառ, չեզոք մարդասիրական կազմակերպություն, ավելի քան ուրախ կլինենք աջակցել դրան», – վստահեցրել է նա։

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

7 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

7 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

7 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

8 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

8 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

8 hours ago