Լրահոս

Միրզոյանն արձագանքել է Ալիևի՝ Զանգեզուրի և Լաչինի միջանցքներում անցակետեր բացելու հայտարարությանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մյունխենում արած հայտարարությանը, թե անցակետեր պետք է լինեն Զանգեզուրի և Լաչինի միջանցքների երկու կողմերում․

«Իսկապես, Հայաստանի սահմանին և այն հատվածում, որտեղ սկսվում է Լաչինի միջանցքը, անցակետեր դնելու գաղափար հնչեցվել է։ Բայց մեր պատասխանը բավական միանշանակ է ու հրապարակային՝ Լաչինի միջանցքի արգելափակումից շատ կարճ ժամանակ անց այս դիրքորոշումը հնչեցվել է և այն մնում է նույնը՝ Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից։

Ես խոսում եմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին, և Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում, ընդ որում, ուժի գործադրման արդյունքում նոր ուժի գործադրման սպառնալիքով, մեզ համար ակնհայտորեն ընդունելի չէ և չի կարող ընդունելի լուծում լինել»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանի ակնկալիքը պարզ է՝ բացել Լաչինի միջանցքը մեկ այլ համարժեք միջանցք ստանալու դիմաց.

«Այս նարատիվը նոր չէ, և մեր դիրքորոշումն էլ այս կապակցությամբ նոր չէ, որ ես պետք է հնչեցնեմ. մենք ունենք Լաչինի միջանցք, որն, ի դեպ, նույնիսկ մինչև վերջին պատերազմը՝ ողջ բանակցային գործընթացի ընթացքում, առանձնացվել է որպես հումանիտար, մարդասիրական միջանցք՝ հաշվի առնելով, որ ԼՂ հայությունը պարփակված է, շրջապատված Ադրբեջանի կողմից, և միակ ճանապարհն աշխարհի հետ հենց Լաչինի միջանցքն է։ Բոլորը, այդ թվում Ադրբեջանն, ընդունել են դա»։

Միրզոյանը շեշտել է՝ ՀՀ դիրքորոշումը նույնն է՝ կարող ենք րոպե առաջ ձեռնամուխ լինել ճանապարհների ապաշրջափակմանն այն պահից սկսած, երբ կընդունենք, որ այդ ապաշրջափակվող ճանապարհները, այդ թվում՝ երկաթուղին, կգործեն այն երկրների սուվերենության շրջանակներում և օրենսդրությունների ներքո, որոնց տարածքով անցնում են.

«Բացառում և չենք ողջունում ուժի կիրառմամբ, նոր ուժի սպառնալիքի ներքո եղած պայմանավորվածությունները փոխելը կամ մի կողմի շահերի հաշվին նոր զիջումներ կորզելու ագրեսիվ քաղաքականությունը»։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

5 hours ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

8 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

9 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

9 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

9 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

9 hours ago