Լրահոս

Դալլասի հայ համայնքի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստան-սփյուռք գործակցության հարցեր

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Տեխաս նահանգի Դալլաս քաղաք և հանդիպել տեղի հայ համայնքի հետ։

ԹՈՒՄՈ-ի համահիմնադիր Սեմ Սիմոնյանի, Սուրբ Սարգիս Հայ Ուղղափառ Եկեղեցու հովանավոր Էլի Ակիլյանի և Տեր Ղևոնդ քահանա Աճամեանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ համայնքին, Հայաստան-սփյուռք գործակցությանը և հայրենիքի զարգացմանը վերաբերող հարցեր: 

Այդ մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Գլխավոր հանձնակատարը շրջայց է կատարել համայնքի հայկական եկեղեցում, որը կառուցվել է 7-րդ դարի հայկական Սուրբ Հռիփսիմե եկեղեցու օրինակով: Այն նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին հայկական «կյանքի ծառի» պատկերով, որը բաղկացած է ուղիղ 1,5 միլիոն շրջանաձև եզակի պատկերակներից և հնագույն ճարտարապետական ձևերը զուգակցում է ժամանակակից տեխնոլոգիաների հետ: Ի դեպ, եկեղեցին հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ի 2022 թ. «Տարվա կառույց» անվանակարգում:

Համայնքային հանդիպման ժամանակ Զարեհ Սինանյանը ողջունել է Դալլասի հայ համայնքի անդամներին, ներկայացրել գրասենյակի աշխատանքը և սփյուռքի համար նախատեսված ծրագրերը: Քննարկվել են սփյուռքում հայկական ինքնության պահպանման կարևորությունը և Հայ Եկեղեցու դերակատարումը։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

1 hour ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

3 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

3 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

3 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

4 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

4 hours ago