Լրահոս 24/7

Բոլորը, այդ թվում՝ Արևմուտքն ու «Ջինն» են մեղավոր, բացի ՌԴ-ից․ Պուտինի ուղերձը

«Քայլ առ քայլ մենք ուշադիր և հետևողականորեն լուծելու ենք մեր առջև ծառացած խնդիրները»․ մեկ տարի ՌԴ նախագահի՝ Ռուսաստանի Դաշնային Ժողովին հասցեագրվելիք ուղերձին սպասողները, ըստ էության, այսօր ոչ մի նոր բան չլսեցին Կրեմլի ղեկավարի շուրթերից։

Եթե մեկ ձևակերպմամբ բնորոշենք 70-ամյա առաջնորդի ամենամյա ուղերձը՝ ապա կարելի է ընտրել հետևյալը․ «Ուկրաինայում նախորդ տարվա փետրվարի 24-ից շարունակվող պատերազմում բոլորը, այդ թվում՝ Արևմուտքն ու «Ջինն» են մեղավոր, բացի ՌԴ-ից»։

Մենք պատերազմ չենք սկսել․ այդ նրանք են սանձազերծել պատերազմը, իսկ մենք ուժով փորձում ենք վերջ դնել հակամարտությանը․ հայտարարեց Պուտինը՝ մեղադրանքի սլաքներն ուղղելով դեպի Կիևի վարչախումբն ու Ուկրաինայի հովանավորյալ Արևմուտքը։

Նրա խոսքով՝ 2014-2015 թվականներին Դոնբասի վրա հարձակվելու բազմաթիվ փորձեր են եղել, սակայն «բոլորը ձեւացրել են, թե ոչինչ չի կատարվում»։ Պուտինը նշել է, որ Դոնբասը, 2014 թվականից հավատում և սպասում էր, որ Ռուսաստանը կգա օգնության»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։

Նա հիշեցրել է, որ դեռևս 2021 թ․ դեկտեմբերին Մոսկվան ՆԱՏՕ-ին պաշտոնապես ուղարկել է անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծերը, բայց ստացել է մերժում։
Պուտինի պնդմամբ, «պատիվ, վստահություն, պարկեշտություն հասկացությունները նրանց (Կիևի իշխանությունների և Արևմուտքի-խմբ․) համար չեն, նրանք սովոր են թքել ամբողջ աշխարհի վրա, պարզվեց, որ նույն կերպ են վարվում իրենց երկրների ժողովուրդների հետ։

«Արևմուտքը զբաղվեց խաբեությամբ, աչք փակեց Կիևի կողմից իրականացվող քաղաքական սպանությունների և բռնաճնշումների վրա և խրախուսեց նացիստներին ահաբեկչական գործողություններ իրականացնել»,-նշեց Կրեմլի ղեկավարը՝ նշելով, որ նույն հավաքական Արևմուտքը շշից հանեց «Ջին»-ին՝ քաոսի վերածելով աշխարհը։

«Վերջերս Մյունխենում կայացած համաժողովում Ռուսաստանի հասցեին անթիվ մեղադրանքներ հնչեցին: Բայց հենց նրանք էին, որ Ջինին շշից դուրս հանեին՝ քաոսի մեջ գցելով մի շարք տարածաշրջաններ»,- շեշտել է Պուտինը։

Նրա պնդմամբ, պատերազմի ամբողջ պատասխանատվությունը կրում են արևմտյան էլիտաները և Կիևի ռեժիմը, իսկ Ռուսաստանն ընդամենը պաշտպանում է իր ժողովրդին, իր տունն ու պատմական հողերը, որը, Պուտինի բնորոշմամբ, կոչվում է Ուկրաինա։

Միաժամանակ նա վստահեցրել է, որ պետությունը կաջակցի պատերազմի հետևանքով տուժած մարդկանց, այն ընտանիքներին, որոնք հարազատներ են կորցրել։ Այդ նպատակով Պուտինն առաջարկել է ստեղծել հատուկ հիմնադրամ, որը նման իրավիճակներում համակողմանի նպատակային աջակցություն կցուցաբերի։

ՌԴ նախագահը նաև շնորհակալություն է հայտնել ռուս ժողովրդին՝ պատերազմի զրկանքները պատվով կրելու և դրսևորած ահռելի աջակցության համար։

Պուտինյան հերթական ելույթը, ինչ խոսք, սրտից թույլ մարդկանց համար կարող է հայրենասիրական պաթոսի համարժեք չափաբաժին հաղորդել, բայց հակառուսական պատժամիջոցների և Ուկրաինայի շարունակական վերազինման պարագայում անհեթեթ ու նույնիսկ անիրատեսական է հնչում Կրեմլի ղեկավարի հուսահատ խոստումը՝ մենք այսօր ավելի ուժեղ ենք, որովհետև միասին ենք և մեզ անհնար է հաղթել մարտի դաշտում։

Դավիթ Հակոբյան

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

6 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

7 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

8 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

9 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

10 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

11 hours ago