Լրահոս

Ամփոփվել են ԵՄ-ի եւ ԵԽ-ի աջակցությամբ ՀՀ-ում դատաիրավական համակարգի բարեփոխման ծրագրերի արդյունքները

Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վահե Գրիգորյանը մասնակցել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման 2019-2022թթ. ծրագրային ձևաչափով իրականացված միջոցառումների փակման համաժողովին և ղեկավար հանձնաժողովի ընդլայնված նիստին։ Այս մասին տեղեկանում ենք ՍԴ-ից:

«Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի նպատակն էր ամրապնդել Հայաստանում դատական իշխանության անկախությունը, իրավական ընթացակարգերի արդյունավետությունն ու արդարադատության մատչելիությունը՝ տրամադրելով իրավական աջակցություն  արդարադատության, դատական համակարգի և կարգապահական կառուցակարգերի ոլորտների՝  սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացներին, ինչպես նաև խթանել հաշտարարության և արբիտրաժի կիրառումը Հայաստանում՝ Եվրոպայի խորհրդի հանձնարարականներին և չափորոշիչներին համահունչ:

Շնորհակալություն հայտնելով ԵԽ Ստրասբուրգի կառույցների և ԵԽ երևանյան գրասենյակի պատասխանատու պաշտոնյաներին՝ Սահմանադրական դատարանի հանրային ներկայացվածության նպատակով պաշտոնական կայքէջի ստեղծման և գործարկման, ինչպես նաև 2022 թվականի  հունիսին Երևանում կայացած  «Դատական իշխանությունը որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագրով խորհրդաժողովի անցկացմանն օժանդակելու համար, ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի և Հայաստանի միջև 2023-2026թթ․ համար հաստատված գործողոթյունների ծրագրի շրջանակում Եվրոպայի խորհուրդը դիտարկվում է որպես Սահմանադրության 2020 թվականի հունիսի 22-ին ընդունված փոփոխություններով մեկնարկված Սահմանադրական դատարանի բարեփոխումների երկարաժամկետ ծրագրի առանցքային միջազգային գործընկեր։  

Համաժողովի ընթացքում քննարկվել են ծրագրերի իրականացման արդյունավետությունը, դրանց խթանման հնարավորություններն ու համագործակցության հետագա ուղիները։

Համաժողովին մասնակցել են արդարադատության ոլորտի բարեփոխումներում ներգրավված պետական մարմինների, միջազգային, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ համապատասխան շահառու կառույցների ներկայացուցիչներ։

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

5 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

7 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

8 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

10 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

11 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

11 hours ago