Լրահոս

Նոր տվյալներ՝ Թուրքիայի ավերիչ երկրաշարժի զոհերի թվի մասին

Թուրքիայում փետրվարի 6-ին և 20-ին տեղի ունեցած 2 ավերիչ երկրաշարժներից հետո, որոնց էպիկենտրոնը եղել էր Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) նահանգի Փազարջըք և Էլբիսթան շրջաններում՝ 7.7 և 7.6 մագնիտուդ հզորությամբ, շարունակում է աճել զոհերի և վիրավորների թիվը։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի նախագահականին առընթեր Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տվյալների համաձայն՝ մահացածների թիվը կազմում է 42.310: Թուրքիայի Աղետների ու արտակարգ իրավիճակների վարչության պետ Յունուս Սեզերի տեղեկացմամբ՝ աղետի գոտուց տարհանվել են ավելի քան 448 հզ. քաղաքացիներ:

Տուժած շրջաններում տեղադրված է 250 հզ. վրան, շուրջ 68 հզ. տնակի տեղադրման համար ենթակառուցվածքների հիմնելու աշխատանքներ են կատարվել:

Ներկայում արդեն տեղադրված տնակների քանակը հասել է 6375-ի: Փետրվարի 20-ի երեկոյան էլ Թուրքիայի Հաթայ (Ալեքսանդրետ) նահանգում 6․4 մագնիտուդ հզորությամբ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 6, վիրավորվել 294 մարդ:

Այս երկրաշարժին հաջորդել է 32 հետցնցում։ Թուրքիայի նախագահականին առընթեր Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տվյալների համաձայն՝ կան բազմաթիվ փլուզումներ։ Մասամբ փլուզվել է նաև Հաթայի նահանգապետարանի շենքը։ Եվ 6 հազար վրան էլ ուղարկվել է այս երկրաշարժի հետևանքով դրսում հայտնված բնակչության համար:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

13 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

13 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

14 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

14 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

14 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

14 hours ago