Լրահոս

Գլխուղեղի կաթվածի բուժման պետական ծրագիրը բարելավվելու տեղ ունի․ Թորոսյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը այցելել է Գյումրու բժշկական կենտրոն։

Այս մասին պատգամավորը գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Աշխատանքային այցով Գյումրիում էի և չկարողացա անտարբեր անցնել իմ հարազատ ոլորտի կողքով։ Ցանկություն կար տեղեկանալու, թե մոտ մեկ տարի առաջ Գյումրի ԲԿ-ում ներդրված գլխուղեղի կաթվածի բուժման պետական ծրագիրը ինչպես է ընթանում, և ինչ զարգացումներ կան այդ մասով։

Ծրագրի ղեկավարի և ԲԿ տնօրենի հետ նախ ծանոթացանք նոր նյարդաբանական բաժանմունքի հետ, ապա և քննարկեցինք ծրագրի արդյունքները և մոտակա պլանները։

Ծրագրի սկզբից մինչ օրս դրա շրջանակներում բուժօգնություն է ստացել 62 քաղաքացի, ինչը բավականին լավ ցուցանիշ է նոր ներդրված ծրագրի համար, սակայն տեղ ունի բարելավվելու, և այդ նպատակով իրազեկման աշխատանքներ են իրականացվում թե՛ բնակչության, թե՛ բուժաշխատողների շրջանում (հատկապես շտապօգնության անձնակազմերի), որպեսզի զարգացող կաթվածը հնարավորինս վաղ ախտորոշվի և պացիենտը արագ տեղափոխվի բժշկական կենտրոն։

Մյուս ուղղությունը, որի վրա գործընկերներս աշխատում են, Լոռու մարզի մոտակա բնակավայրերից (Սպիտակ, Վանաձոր և այլն) կաթվածով պացիենտների ընդունումն է նախնական թրոմբոլիզից հետո կամ առանց դրա, ինչը շատ ճիշտ գաղափար է, քանի որ թրոմբէկտոմիա իրականացնող իրար մոտ գտնվող շատ կենտրոնների առկայությունը կարող է խաթարել ծրագրի կենսունակությունը և ազդել արդյունքների վրա»,- գրել է նա։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

4 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

6 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

9 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

10 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

12 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

12 hours ago