Եթե ԱՄՆ-ը ցանկանում է հաղթել Ռուսաստանին, ապա Մոսկվան իրավունք ունի պաշտպանվել ցանկացած զենքով, այդ թվում՝ միջուկային զենքով։
Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, գրում է RBC-ն։
Նա մեջբերել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, որն ասել է, որ «ռազմի դաշտում հնարավոր չէ հաղթել Ռուսաստանին»։ «Հենց սրանով է պայմանավորված Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրի կասեցումը։ Թող իրականության հետ կապը կորցրած ԱՄՆ-ի էլիտան մտածի այն մասին, թե ինչի են հասել։ Կհետևենք նաև ՆԱՏՕ-ի անդամ մյուս միջուկային տերությունների՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արձագանքին։ Նրանց ռազմավարական միջուկային ուժերը սովորաբար ներառված չեն եղել միջուկային մարտագլխիկների և կրիչների հաշվեկշռում ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի (Ռուսաստանի) միջև համաձայնագրերի պատրաստման ժամանակ, սակայն ժամանակն է դա անելու»,- գրել է նա իր Telegram-ալիքում։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…