Հասարակություն

Քննարկվել են էլեկտրոնային առողջապահության գործելակարգերը

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին և առաքելության ղեկավար Քիրթի Ռամեշին: Հանդիպմանը Արտակ Ջումայանը ներկայացրել է կատարված աշխատանքները և 2023 թվականի առաջիկա անելիքները, խոսել դեղատոմսերի ամբողջովին ներդրման, պատմագրերի, մշակվող գործելակարգերի մասին, որոնք բժշկի համար հուշող գործիքներ կլինեն բուժառուի հետ աշխատելու ժամանակ:

Քննարկվել է էլեկտրոնային առողջապահությունը և առանձնացվել դրա զարգացմանն ուղղված ռազմավարական մի քանի առանցքային կետեր` հիվանդանոցային պատմագրերի և պոլիկլինիկական ամբուլատոր քարտի ներդրումը, բուժաշխատողների վերապատրաստումների կարևորությունը, հավաքագրված տվյալների վերլուծության կառուցվածքը, արհեստական բանականությունը:

Հյուրերը պատրաստակամություն են հայտնել օգնելու մշակել և ներդնել հեռաբժշկությունն` իր ամբողջ ծավալով, ինչպես նաև աջակցել բուժաշխատողների վերապատրաստումների գործընթացին: Հանդիպման վերջում Արտակ Ջումայանը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին օժանդակելու պատրաստակամության համար և հույս հայտնել, որ երկկողմ համագործակցության ծրագրերը կլինեն շարունակական։

Թիվ 1

Recent Posts

Հակակոռուպցիոն կոմիտեն նոր նախագահ կունենա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «Նախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ եմ…

5 minutes ago

Վաճառվել է հանրային տրանսպորտի 17մլն 743.372 ուղետոմս

Մարտի 3-16-ը տոմսային համակարգում համակարգում արձանագրվել է 4մլն 640.181 վավերացում, որից տրոլեյտբուսներում՝ 157.192, մետրոպոլիտենում՝ 1մլն…

18 minutes ago

Ալիեւը Թրամփից «պատերազմի ինդուլգենցիա էր խնդրում», բայց «դեղին քա՞րտ ստացավ»

Վերլուծաբանների եւ մեկնաբանների կողմից «չնկատված» մնաց Բաքվի «Գլոբալ խորհրդաժողով» անվանված միջոցառման բացման խոսքում Ադրբեջանի նախագահ…

22 minutes ago

ԱՄՆ-ը «երկու դարպասի վրա՞ է խաղում»

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «ֆեյք» է անվանել ամերիկյան մամուլի հրապարակումները, թե, իբր, իր հատուկ…

31 minutes ago

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

15 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

15 hours ago