Բաքուն հայտարարությամբ է հանդես եկել՝ որոշումն այսպես մեկնաբանելով. «Դատարանն իր վճռում ի գիտություն է ընդունել Ադրբեջանի հայտարարությունը, որ երկիրը ձեռնարկել և պարտավորվում է իր լիազորությունների շրջանակում շարունակել ձեռնարկել բոլոր միջոցները՝ Լաչինի ճանապարհով անվտանգ երթևեկությունն ապահովելու և 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պայմանները կատարելու համար»։
Դատարանը բավարարեց Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
Հաագայի դատարանը միաձայն մերժեց միջանկյալ միջոց կիրառելու Ադրբեջանի դիմումը։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի դիմումին առնչվող որոշմանը՝ այդ երկրի արտգործնախարարությունը նաև հայտարարել է, որ նման կերպ «Հայաստանը պարտավոր է զերծ մնալ իրավիճակի սրումից՝ համաձայն դատարանի նախորդ՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման», ինչը Բաքուն ողջունում է։
ԱԳՆ-ն նշել է, որ դատարանի որոշումը՝ չվերանայել իր նախկին եզրակացությունը, որ Հայաստանի կողմից «ականների տեղակայումը» չի համապատասխանում ժամանակավոր միջոցի կիրառման հիմք լինելուն, ըստ էության հիմնավոր որոշում չէ, և Ադրբեջանը կշարունակի փորձել Հայաստանին պատասխանատվության ենթարկել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…
ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…
Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…