ԵՄ-ն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումը` ընդգծելով, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իրենից բխող բոլոր միջոցառումները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտի և բեռների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքի երկու կողմերով։
ԵՄ-ն շարունակում է անհանգստանալ Լաչինի միջանցքում շարունակվող խոչընդոտների և տեղի քաղաքացիական բնակչության համար դրա հետևանքով առաջացած մարդասիրական հետևանքների կապակցությամբ:
Միջանցքի օգտագործման վերաբերյալ Ադրբեջանի բոլոր մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն բացառապես երկխոսության միջոցով։
ԵՄ-ն կրկին կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին՝ երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունների:
Մենք նաև ընդգծում ենք տուժած բնակչությանը գազի, էլեկտրաէներգիայի և այլ ծառայությունների անխափան մատակարարումն ապահովելու կենսական անհրաժեշտությունը։
ԵՄ-ն շարունակում է ներգրավված լինել, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին: