Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ միջազգային դատարանն իրենց դեմ չի կայացրել վճիռը և մերժել է Հայաստանի պահանջն այն մասին, որ Լաչինով շարժումն իրականացվի «ազատ», այսինքն՝՝ առանց որևէ վերահսկողության, ինչպես պնդում է Հայաստանը։
«Դատարանի ժամանակավոր խնդրանքը նույնական չէ Հայաստանի խնդրանքին»,- ասված է նրանց հայտարարության մեջ,- «Իր որոշման մեջ դատարանը հաշվի է առել Ադրբեջանի ջանքերը այն հնարավորությունների սահմաններում, որոնք նա ձեռնարկել և կձեռնարկի Լաչինի ճանապարհով երթևեկության անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պայմանները կատարելու համար»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև նշել է, թե իրենք հանդես են եկել Լաչինի ճանապարհի սկզբնամասում սահմանային անցակետ տեղադրելու առաջարկով.
«Սակայն Հայաստանի կողմից այդ առաջարկից հրաժարվելը վկայում է Լաչինի ճանապարհի օգտագործման թափանցիկության հանդեպ Հայաստանի անշահախնդրության և չարաշահումները շարունակելու մտադրության մասին»,- ասված է նրանց հայտարարության մեջ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…