Լրահոս

Մեկ տարի առաջ մեզ զրկեցին գոյատևելու հնարավորությունից, բայց ստացվեց հակառակը, Ուկրաինան հաղթելո՛ւ է․ Մագդա

Այսօր՝ փետրվարի 24-ին լրանում է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու մեկ տարին․ պատերազմից ուղիղ մեկ տարի անց կողմերը շարունակում են ռազմական թեժ բախումները շփման գծի ամբողջ երկայնքով։ Կիևի և Մոսկվայի միջև խաղաղ բանակցությունների դադարեցման մասին պաշտոնապես հայտարարվեց 2022 թ․ մայիսի կեսերին։

Վերջին անգամ ուկրաինական և ռուսական պատվիրակությունները հանդիպել են Թուրքիայում՝ մարտի 29-ին։

Ի՞նչով է հատկապես նշանավորվել հարյուր հազարավոր մարդու կյանք խլած պատերազմն այս ամբողջ ընթացքում և ի՞նչ միտումներ են տեսանելի մոտ ապագայում։ Թիվ 1-ի հարցերին պատասխանել է «Համաշխարհային քաղաքականության ինստիտուտ»-ի գործադիր տնօրեն, Ուկրաինայի ՊՆ հանրային խորհրդի նախկին անդամ Եվգենի Մագդան։

– Պատերազմից ուղիղ մեկ տարի անց հավանաբար երկակի զգացողություն ունեք՝ ցավ և հաղթանակի նկատմամբ համոզում․ եթե անկեղծ՝ դրանցից ո՞րն է այս պահին գերիշխում և ինչու։

Ե․Մ․ – Ինձ մոտ գերիշխում է հաղթանակի նկատմամբ վստահությունը, չնայած կորուստների ցավը չի հանդարտվում… Հիշեցնեմ, որ մեկ տարի առաջ Ուկրաինային զրկեցին գոյատևելու հնարավորությունից՝ ռուսական բանակի հարվածների տակ։

Բայց ստացվեց հակառակը։ Ուկրաինան ոչ միայն գոյատևեց, այլև ամբողջ աշխարհին ապացուցեց իր կենսունակությունը։ Ուկրաինական բանակի հաջողությունները մարտի դաշտում հիմնված են զինվորների խիզախության, սպաների ու գեներալների գրագիտության, կամավորների ակտիվ օգնության վրա։ Ուկրաինայի զինված ուժերն այսօր ժողովրդական բանակ է՝ առանց չափազանցության։

Ուկրաինան մեծ կորուստներ է կրում, որոնց մասին չասելն անազնիվ կլինի։ Բայց ես հավատում եմ, որ հիմա ոչ թե սգի, այլ ագրեսորի հանդեպ ատելության ժամանակն է։

Այս պահին, փաստորեն, գոյություն ունի խաղաղության երկու բանաձև․ դրանցից մեկը՝ բաղկացած 10 կետից, առաջարկել է Վլադիմիր Զելենսկին, մյուսը Կիևին փոխանցել է Չինաստանը։ Ի՞նչ սպասել այս համատեքստում, բանակցությունների դադարեցումից ամիսներ անց դրանց վերսկսումն իրատեսակա՞ն է։

Ե․Մ․ – Վլադիմիր Զելենսկու խաղաղության ծրագիրը մի պետության նախագահի նախաձեռնություն է, որը դարձել է իր հարեւանի բռնության զոհը։ Իրավացի եք, այն բաղկացած է 10 կետից, որոնք թույլ են տալիս խոսել 21-րդ դարի ամենամեծ պատերազմից հետո իրական աշխարհի մասին և հիմնված է Ուկրաինայի դիմակայելու կարողության վրա։ Չինաստանի ծրագիրը, որը դեռ չի հրապարակվել, հիմնված է Պեկինի շահերի վրա։

Հիշեցնեմ, որ ՉԺՀ-ի ղեկավարները ռուս-ուկրաինական պատերազմն անվանում են «ուկրաինական ճգնաժամ»։

Իմ կարծիքով, Ռուսաստանի հետ բանակցությունները հնարավոր են միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո, այդ թվում՝ 2014 թվականին օկուպացված Ղրիմի և Դոնեցկի և Լուգանսկի շրջանների որոշ հատվածների ազատագրումից հետո։ Զարմանալի չէ, որ համաշխարհային մի շարք առաջնորդներ արդեն իրենց են փնտրում որպես միջնորդ՝ հասկանալով, որ հաջողության դեպքում կարող են լուրջ քաղաքական դիվիդենտներ ստանալ։

Օրերս, փետրվարի 21-ին, ՌԴ Դաշնային ժողովին հասցեագրված իր ամենամյա ուղերձում Պուտինը մեղադրանքներ հնչեցրեց Ուկրաինայի վարչախմբի և նրան հովանավորող Արևմուտքի հասցեին։ Ինչպե՞ս ընկալեցին Ուկրաինայում Կրեմլի ղեկավարի ելույթը։

Ե․Մ․ – Պուտինի փետրվարի 21-ի ելույթը բացահայտում չէր. այն լրջորեն փչացրեց Ջո Բայդենը՝ Կիև կատարած այցով, քանի որ ԱՄՆ նախագահը պարզապես վարպետորեն դրեց անհրաժեշտ շեշտադրումները։ Ասում եք՝ ինչպե՞ս արձագանքեց Ուկրաինան Պուտինին. միլիոնավոր ուկրաինացիների համար նա ատելության և արհամարհանքի առարկա է, և նրան լսելն անիմաստ է: Նկատենք, որ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի մեկ տարվա ընթացքում Պուտինի օրակարգը համաշխարհայինից փոխվել է, և ուղղված է ընդամենը ռուս շարքային ընտրողին։ Ինչ է, «Պուտինը բոլորին գերազանցե՞ց»․․․

Թիվ 1

Recent Posts

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

3 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

5 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

5 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

5 hours ago

Ճապոնիան Հայաստանի կարևոր գործընկերներից է. Հակոբ Արշակյան

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…

6 hours ago