Փետրվարի 24-ին լրանում է այն չարաբաստիկ օրվա մեկ տարին, երբ Ռուսաստանը հայտարարեց Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկի մասին։ Պատերազմից շուրջ մեկ տարի անց ռազմական բախումների դադարեցման հավանականությունը հավասար է զրոյի․ Կիևն ու Մոսկվան բանակցությունների տոտալ բացակայության պայմաններում «կենացմահու» պայքար են մղում ռազմի դաշտում։
Այս ամենն ուղեկցվում է առաջադեմ աշխարհի կողմից հակառուսական պատժամիջոցների հեղեղով, ինչպես նաև Կիևին ռազմական ու ֆինանսական ռեկորդային աջակցությամբ։
Ի՞նչ զարգացումներ սպասել «գրեթե նույն արյունը կրող» երբեմնի երկու եղբայր-պետությունների հակամարտությունում, և որքանո՞վ միսուրյուն կստանա Զելենսկու խոստացած խաղաղության բանաձևը։ Թեմայի շուրջ Թիվ1-ը զրուցել է ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ, Ալեքսանդր Բոժկոյի հետ։
– Պարոն Բոժկո, աշխարհի ուշադրությունը շարունակում է սևեռված լինել Ուկրաինայի վրա․ արյունալի բախումները մի քանի տասնյակ հազար մարդու կյանք են խլել, միլիոնավոր մարդիկ դարձել են տարագիր։ Դուք տեսնու՞մ եք խաղաղ հանգուցալուծման հնարավորություն։
Ուկրաինայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ բանակցություններ ռուս ագրեսորի հետ, որը զավթել է Ուկրաինայի տարածքի 29 տոկոսը, հնարավոր կլինի այն դեպքում, երբ Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը Ուկրաինայից։ Հակառակ դեպքում դա կնշանակի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխան տարածքի օկուպացման օրինականացում։
– Բայդենի այցը Կիև կարելի է պատմական որակել մի քանի առումով․ ԱՄՆ առաջնորդը ժամանեց Ուկրաինա՝ հավաստիացնելով Ուկրաինային ցուցաբերվելիք նոր ու շարունակական աջակցության մասին։ Ուկրաինացիներն ինչպե՞ս են արձագանքում այդ այցին։
Իրոք, բոլոր ուկրաինացիներն ընկալում են նախագահ Բայդենի այս այցը Կիև որպես աջակցության ժեստ ուկրաինացիներին, Ուկրաինային՝ իր պայքարում ռուսական ագրեսիայի դեմ, որի տարելիցը լրանում է մի քանի օրից։ Եվ, իհարկե, մենք բոլորս շատ երախտապարտ ենք նախագահ Բայդենին և ի դեմս նրա՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը, որը հստակորեն կատարում է իր գործընկերային պարտականությունները՝ սատարելով ուկրաինացի ժողովրդին։ Մյուս կողմից, այցը նաև կարող է վկայել, որ Ամերիկայի նախագահն այս այցով կարծես ցուցադրում է իր վստահությունը, որ Ուկրաինան կկարողանա է այս պատերազմում հաղթել ռուս ագրեսորին և ազատագրել օկուպացված տարածքը, դուրս գալ հաղթանակող այս պատերազմից։
– Ուկրաինայի ԱԳ նախարարն օրերս ակնարկեց, թե պատերազմի տարելիցին՝ փետրվարի 24-ին լինելու են այնպիսի իրադարձություններ, որոնք Ռուսաստանը «երկար է հիշելու»։ Որքանո՞վ կարող է այս խոսույթը նպաստել խաղաղության հաստատմանը, որի վերաբերյալ նախագահ Զելենսկին իր բանաձևն ունի։
Ճիշտն ասած, ես չեմ լսել «Կիևի իշխանությունների» նման հայտարարության մասին։ Ընդհակառակը, վերջին օրերին կտրուկ ավելացել է ռուս ագրեսորի կողմից խաղաղ ուկրաինական գյուղերի և քաղաքների հրթիռային ռմբակոծություները:
Ես ինքս եմ դա զգում, ապրելով Կիևում, անընդհատ լսելով օդային ռմբակոծության մասին ազդանշանները։ Ես նաև գիտեմ, որ Դոնբասում ավելացել են ռուս զինվորականների հարձակումները, որոնք, ձգտում են «տարեդարձին ընդառաջ» ավելի շատ ուկրաինական տարածք զավթել, չնայած դա նրանց մոտ վատ է ստացվում։
Դավիթ Հակոբյան
Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…
Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…
ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…