Արցախ

Օսկանյանը պատրաստ էր աջակցել Փաշինյանին, եթե զիջումներ աներ

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ ինքը ժամանակին պատրաստ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու։

Այսօր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում նա հայտարարել է. «Հիշո՞ւմ եք՝ ինչ-որ պահի Փաշինյանն ասաց՝ պետք է խորանամ Մադրիդյան փաստաթղթի մեջ, որովհետև դրույթներ կան, որ անհասկանալի են և այլն: Փաշինյանին մոտ կանգնած մարդկանց ասացի՝ փոխանցեք ձեր ղեկավարին, որ հեղինակն այստեղ է, կարող է կանչել ինձ ու խորհրդակցել: Եթե Փաշինյանն ինձ կանչած լիներ, հետևյալ հորդորը կանեի. հաշվի առնելով իր բարձր հեղինակությունն այդ օրերին, լայն աջակցությունը, նա ուներ այն հնարավորությունը, որ կարողանար իր վրա վերցներ պատասխանատվությունն ու աներ լրացուցիչ մի քանի զիջումներ, որ նախկին նախագահները չուզեցին կամ չկարողացան անել, և հասներ Արցախի հարցի հայանպաստ կարգավորմանը։

Մադրիդյան փաստաթուղթը այդ հնարավորությունը տալիս էր, այդ հնարավորությունը կար: Փաշինյանը լավ ժառանգություն էր ստացել: Ես պատրաստ էի այդ հարցում իր կողքը կանգնել և աջակցել, որ հնարավոր լինի հասնել հարցի խաղաղ կարգավորմանը»,- ասել է Օսկանյանը:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

8 hours ago

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

11 hours ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

11 hours ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

12 hours ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

12 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

12 hours ago