Գլխավոր

Երևանում օդը թույլատրելիից ավելի աղտոտված է, բայց դեռ վտանգավոր սահմանին մոտ չէ

Երևանում օդի աղտոտվածության մակարդակը շարունակում է նորմայից բարձր մնալ: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում գտնվող հինգ դիտակայանների տվյալները ցույց են տալիս՝ փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդներով ամենահարուստ օդը Կենտրոն վարչական շրջանում է:

Գոհար Հակոբյան (ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի մթնոլորտային օդի որակի մոնիտորինգի ծառայության պետ) – 18 դիտակայանում մեր կենտրոնի դիտակայանում ամեն օր գերազանցում ենք ունենում փոշու:

Մասնագետները Երևանի օդի որակը չափում են ամեն օր: Դիտակայաններում 24 ժամ մնացած նմուշները բերում են լաբորատորիա, անցկացնում մի քանի փուլից բաղկացած հետազոտությունը: Արաբկիր վարչական շրջանում, ըստ դիտակայանի տվյալի, օդի աղտոտվածությունը գրեթե միշտ, նորմայի սահմանում է:

Գոհար Հակոբյան – Ունեցել ենք առանձին օրերին գերազանցումներ, բայց մոտ 1.2 անգամ:

Վերջին տարիներին մայրաքաղաքի օդի աղտոտվածության աճին նպաստել են օրեցօր շատացող շինհրապարակաների, տրանսպորտի արտանետումները,- նշում է Գոհար Հակոբյանը: Տարվա կտրվածքով ամենամաքուր օդը եղել է 2020-ին, երբ կորոնավիրուսի պատճառով սահմանափակված էր քաղաքացիների ու մեքենաների տեղաշարժը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 1lurer.am

Թիվ 1

Recent Posts

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

36 minutes ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

58 minutes ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

1 hour ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

1 hour ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

2 hours ago

Իսրայելը զգուշացրել է ՀԱՄԱՍ-ի վրա առավելագույն ճնշում գործադրելու մտադրության մասին

Իսրայելն առավելագույն ճնշում կգործադրի ՀԱՄԱՍ-ի վրա բոլոր միջոցներով՝ հայտնել են երկրի վարչապետի աշխատակազմից՝ մեկնաբանելով The…

2 hours ago