Գլխավոր

ՄԱԿ-ի գործիքակազմը կպարտադրի Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը. Ա. Խալաթյան

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը երեք օր առաջ մասսամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը և միևնույն ժամանակ մերժեց նույն պահանջով Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։

Հայաստանը միջազգային դատարանից պահանջում էր պարտավորեցնել Ադրբեջանին՝ բացել արդեն ավելի քան 2 ամիս փակված Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել գազի մատակարարումը։

Դատարանը բավարարեց Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Թեմայի վերաբերյալ Թիվ 1-ը զրուցել է Սահմանադրագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Արտաշես Խալաթյանի հետ:

-Եթե առավել մատչելի փորձենք բացատրել, ի՞նչ է իրենից ներկայացնում ՀԱԱԳԱ-ի դատարանի որոշումը։ Ի՞նչ է նշանակում միջանկյալ միջոց և երբվանի՞ց է Ադրբեջանը պարտավորվում կատարել պահանջը։

-ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից ինչպես գիտեք` քննվում է միջպետական վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև` Հայաստանի հայցադիմումի հիման վրա` ռասսայական բոլոր ձևերի վերացման մասին կոնվեցիայի շրջանակներում:

Ըստ այդ վեճի փաստական հանգամանքների`Հայաստանը պահանջում է, որպեսզի ճանաչվի Ադրբեջանի կողմից ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվեցիայի կանխման փաստը Հայաստանի և Արցախի հայ բնակչության նկատմամբ և այդ համատեքստում միջանկյալ միջոցի կիրառման պահանջ է ներկայվել Հայաստանի կողմից դատարանին,

որի էությունը հետևյալն է, որ միջանկյալ միջոցը դա նախնական հայցի պատշաճ քննության ապահովման նպատակով կիրառվող գործիքակազմ է, որի նպատակն է ապահովել գործի պատշաճ քննության համար անհրաժեշտ պայմանները մասնավորապես` ՄԱԿ-ի դատարանի վճռի կատարման հնարավորությունը գործի վերջնական լուծման պարագայում և հայցվոր կողմին տվյալ դեպքում` Հայաստանին ըստ էության էական վնասի պատճառման հնարավորության խախտումը։

Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ տվյալ պարագայում Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջը թույլ է տալու նախքան վերջնական վճռի կայացումը ՄԱԿ-ի դատարանի կողմից ապահովել Արցախի հայ բնակչության իրավունքների նվազագույն չափը, որը թույլ կտա բնականոն կերպով ապրել Արցախում։

-Ի՞նչ պատժամիջոցի լծակ ունի ՀԱԱԳԱ-ի դատարանը, եթե Ադրբեջանը հրաժարվի բացել ճանապարհը:

-Ըստ էության պատժամիջոցի լծակ չունի, սակայն ՄԱԿ֊ն ունի մարմիններ ու գործիքակազմեր, այդ պատճառով, Ադրբեջանի համար խնդիրներ հարուցելու համար, ներառյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը, որը կպարտադրի Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։

-Եթե ես չեմ սխալվում, վճիռը հրապարակվելուց որևէ անդրադարձ չեղավ գազամատակարարման ու էլեկտրաէներգիայի անջատման մասին, այսինքն այդ մասով հայկական կողմը չի կարողացել ապացուցել, որ Ադրբեջանն է կատարե՞լ, թե՞ ոչ:

-Ներկա պահին, այո´, վճռում դրա մասին անդրադարձ չի եղել, քանի որ այդ մասով համարվել է, որ բավարար ապացույցներ չեն ներկայացվել:

Մերի Մանուկյան

Թիվ 1

Recent Posts

Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ…

8 minutes ago

Պուտինը պատերազմը երկարաձգելու առիթներ է ստեղծում, Թրամփի նյարդերը տեղի՞ կտան

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ…

1 hour ago

Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի…

2 hours ago

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Չեռնոգորիայի դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա…

3 hours ago

Եթե Իրանը չհամաձայնի գործարքին, ապա շատ-շատ վատ բաներ տեղի կունենան. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը չհամաձայնի իր առաջարկած գործարքին, ապա այդ…

3 hours ago

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…

19 hours ago