Լրահոս 24/7

Պուտինը պատերազմը երկարաձգելու առիթներ է ստեղծում, Թրամփի նյարդերը տեղի՞ կտան

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ գոհ չէ: Ավելի վաղ նկատել էինք, որ Էր-Ռիյադի «պայմանավորվածություններն օդից կախված են մնում», որովհետեւ ռուսական կողմի նախապայմանները գործնականում կամ հնարավոր չէ իրականացնել, կամ պահանջում են տեւական եւ շատ բծախնդիր քննարկումներ: Խոսքը, մասնավորապես, գյուղմթերքների եւ հանքային պարարտանյութերի արտահանման արգելքների վերացման մասին է, նախապայման, որին Եվրահանձնաժողովը կտրուկ դեմ է, իսկ Միացյալ Նահանգները, երեւում է, այդ հարցում Բրյուսելի նկատմամբ հավելյալ ճնշումներ գործադրելուց ձեռնպահ է մնում:

Դեռեւս շատ անորոշ է մնում Սեւ ծովում առեւտրային նավագնացության վերսկսման հեռանկարը, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւս մեկ եւ շատ ավելի ինտրիգային գաղափար է առաջարկել՝ ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինայում «արտաքին կառավարում» հաստատել, անցկացնել նոր ընտրություններ, ձեւավորել այնպիսի իշխանություն, որի հետ Մոսկվան կարողանար «բանակցություններ վարել»:

Փաստացի դա Ուկրաինայի իրավա-քաղաքական կապիտուլյացիայի առաջարկություն է, ինչին անմիջապես հակադարձել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը եւ հայտարարել, որ Ուկրաինան ունի լեգետիմ ընտրված իշխանություն, որին բոլորը պետք է հարգեն: Գուտերեշը նաեւ ասել է, որ խորհրդատվություններ է ունեցել Միացյալ Նահանգների հետ եւ տեղեկացված է ռուս-ամերիկյան բանակցություններից, համարում է, որ Ուկրաինայում հրադադարի հաստատման պայմանավորվածությունը «միանգամայն հնարավոր է»:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն, ըստ էության, Ռուսաստանի նախագահին հորդորել է ճանաչել եւ հարգել Ուկրաինայի օրինավոր ընտրված իշխանությանը եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ նրա հետ հրադադարի պայմանների մասին բանակցություններ սկսել:

Մոսկվան Կիեւի հետ որեւէ երկխոսություն մերժում է եւ պնդում, որ Ուկրաինան զորքերը պետք է հեռացնի բոլոր այն տարածքներից, որ Ռուսաստանի սահմանադրությամբ «միավորվել են հայրենիքին»:

Ոչ ոք չի հաստատում, թե երբ եւ որտեղ է կայանալու ռուս-ամերիկյան բանակցությունների հաջորդ փուլը: Սպիտակ տունը միայն վստահեցնում է, որ Ուկրաինայում հրադադարի հաստատման համաձայնագիրը «գրեթե պատրաստ է»: Այս լավատեսությունը, սակայն, թողնում է զուտ քարոզչական հնարքի տպավորություն: Թրամփի պաշտոնավարման երեք ամիսները բազմաթիվ խնդիրներ են առաջացրել, նրա որոշ քայլեր արժանանում են անգամ հանրապետականների սուր քննադատությանը:

Նման իրավիճակում, ինչ խոսք, Ուկրաինայի հարցով որեւէ պայմանավորվածություն Թրամփի դիվանագիտական հաջողությունը կլիներ: Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, սակայն, վստահ է, որ «ուժի ճշմարտության» ընտրությունը Միացյալ Նահանգների դիրքերի ամրապնդման չի բերի, քանի որ այն ծնում է «բնական հակազդեցություն»: Նախկին պետքարտուղարն, ընդսմին, այդ դիտարկումն արել է՝ գնահատելով ԱՄՆ-Եվրամիություն «ճգնաժամը»:

Իր հերթին ռուսաստանյան քարոզչությունը պնդում է, որ Ուկրաինան «Մեծ Բրիտանիայի հրահանգով չի հարգում քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու մասին պայմանավորվածությունը»: Վերջին մի քանի օրերին ռուսաստանյան մամուլը գրում է ուկրաինական ԱԹՍ-երի հարվածների հետեւանքով «քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի եւ վիրավորների» մասին: Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովն ասել է, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում չեղյալ հայտարարել քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու մասին պայմանավորվածությունը, եթե «Ուկրաինան շարունակի այն խախտել»:

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ քաղաքական եւ «տեխնիկական» բնույթի՝ տվյալ փուլում անիրականացնելի նախապայմանների առաջադրմամբ Մոսկվան հետամուտ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ձգձգման, իրավական պարտավորություններ ենթադրող համաձայնագրի շուրջ քննարկումներում պաուզա վերցնելու եւ այդ ընթացքում Ուկրաինային նոր կորուստներ պատճառելու նպատակին: Վլադիմիր Պուտինը փաստացի «նայրդերի պատերազ» է սկսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Վաշինգտոնն առայժմ այդ «խաղի կանոնները», կարծես, ընդունում է: Ի՞նչ կհետեւի, եթե «անկանխատեսելի» Թրամփի նյարդերը տեղի տան: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն զգուշացրել է, որ դաշինքի անդամ որեւէ պետության դեմ Ռուսաստանի ագրեսիան կարժանանա կոշտ հակահարվածի:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

10 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

11 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

11 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

11 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

11 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

11 hours ago