Քաղաքականություն

Նախիջևանը պետք է ազատագրվի՞, թե՞ ոչ․ Էլբակյան

2018-ի շարժումը Հայաստանի դեսուվերենիզացիայի շարժումն էր. կոնկրետ դեպքում՝ հակաղարաբաղյան էր»,- «Բեկում» խորագրով համաերիտասարդական ֆորումին ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը:

Նա նշեց, որ ազգային պայքարի օրակարգը ստանձնած բոլոր ուժերի շրջանում առնվազն 2 հարցի շուրջ պետք է լինի կոնսենսուս, և քանի դեռ դա չկա այդ կոնսենսուսը, ոչինչ չի ստացվելու, անգամ եթե փողոցում լինի 300 հազար մարդ, անգամ եթե լինեն հերթական ընտրությունները և ազգային ուժերը 72 տոկոս ձայն հավաքեն։

«Շատ պարզ կլինի դե ֆակտո իշխանության քայլերը. իրենք ուղղակի կհավաքեն 10 հազար մարդ, կմտնեն պետական շենքեր, կհայտարարեն, որ այդ մարդիկ ծախվել են նախկին իշխանոթյուններին, ԿԸՀ նոր նախագահը կասի՝ կներեք, թարս էի տեսել, 72 տոկոս չէ, 27 տոկոս է հավաքել ընդդիմությունը:

Պետք է միասնական կոնսենսուս լինի. ոչ թե ամեն մեկն ասի՝ ես ճիշտ եմ արել, դու՝ սա, սա բաց ես թողել:

Երկրորդ կոնսենսուսը, տարածքները պետք է ազատագրվե՞ն, թե՞ ոչ: Նախիջևանը պետք է ազատագրվի՞, թե՞ ոչ: Առհասարակ, այս պետությունն ինչի համար է հիմնվել։ Այո, մենք ռեսուրսներով շատ փոքր երկիր ենք, դա նշանակում է, որ մենք պետք է ռեսուրսներ հավաքենք, իսկ ռեսուրսը գոյանում է տարածքից:

Մելիքական այն մոտեցումը, որ մեր ռեսուրսները քիչ են, դրա համար պետք է փոխզիջման գնանք, երբեք չեմ հասկացել, որովհետև եթե ռեսուրսներդ քիչ են, ինչ-որ բան զիջեցիր, ավելի է քչանալու, ինչը մենք հիմա ենք տեսնում: Արդո՞ք մենք գնում ենք հողահավաքի, թե… Թե-ի երկրորդ տարբերակը չեմ տեսնում, որովհետև այդ դեպքում որևէ խնդիր այս իշխանությունների հետ որևէ մեկս չպետք է ունենանք»,- ասաց քաղաքագետը։

Թիվ 1

Recent Posts

Ինչ է ներառում ՀՀ-ի կողմից Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական…

13 minutes ago

Ֆրանսիան և Իտալիան են արգելափակել Ուկրաինային օգնության փաթեթը. Bloomberg

Bloomberg պարբերականը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին, հայտնում է, որ իտալացի դիվանագետները խնդրել են տրամադրել ավելի շատ…

15 minutes ago

Օգտագործեցինք մեր հնարավորությունները. Վիլի Սանյոլ

Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մեկնաբանել է Հայաստանի ընտրանու նկատմամբ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային…

48 minutes ago

Էրդողանը շնորհավորել է Ալիևին՝ մաղթելով խաղաղություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին Նովրուզի կապակցությամբ և մաղթել խաղաղություն։ «Նովրուզը՝ մեր…

58 minutes ago

Չեմ ցանկանում շտապել և տրամադրությունների որևէ փոփոխություն արձանագրել. Աբազյան

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն անդրադարձել է անհայտ կորածների և գերեվարվածների հարցով Հայաստանի ու Ադրբեջանի…

1 hour ago

ԱՄՆ-ը չի կարող որևէ բանի հասնել սպառնալիքների միջոցով․ Խամենեի

Միացյալ Նահանգները պետք է իմանա, որ Իրանի կողմից սպառնալիքները երբեք ոչնչի չեն հասնի, և Վաշինգտոնն…

1 hour ago