Լրահոս 24/7

Չեմ ցանկանում շտապել և տրամադրությունների որևէ փոփոխություն արձանագրել. Աբազյան

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն անդրադարձել է անհայտ կորածների և գերեվարվածների հարցով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպմանը։ Նրա խոսքով՝ ամեն ինչ արվում է, որպեսզի կրկին հանդիպում կայանա, և անհայտ կորածների ու գերեվարվածների ծնողների կողմից բարձրացված հարցերին ամբողջական պատասխաններ տրվեն։

Այլ մանրամասներ Աբազյանը չի հայտնել՝ նշելով, որ հարցը որոշակի գաղտնիություն է պարունակում. «Ես չեմ ցանկանում շտապել և տրամադրությունների որևէ փոփոխություն արձանագրել, բայց վստահ եղեք՝ հայկական կողմն ամեն ինչ անելու է, որպեսզի այդ ուղղությամբ անպայման հաջողություն ունենանք։ Հուսով եմ»։

Գերիների վերադարձի վերաբերյալ նա նշել է. «Շոշափելի արդյունքների մասին այս պահին չեմ ցանկանում որևէ այլ բան բարձրաձայնել։ Դուք ցանկանում եք պատասխան ստանալ ցավոտ ու բարդ հարցի վերաբերյալ, սակայն այդ պատասխանը կարող է ձեզ չգոհացնել։ Դա չի նշանակում, որ մենք հաջողություններ չունենք, այլ այն, որ կոնկրետ այսօր դեռևս հաջողություն չունենք»։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

28 minutes ago

Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան

https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU

37 minutes ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

56 minutes ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

1 hour ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

1 hour ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

2 hours ago