Uncategorized @hy

Տեղի ունեցող պրոցեսները միտված են մեծ թուրանի գերտերության ձևավորմանը. Թուրքագետ

«Տեղի ունեցող պրոցեսները, ըստ էության, մեծ թուրանի կամ թյուրքական կայսրության կամ գերտերության ձևավորմանն են միտված։

Թուրքիայի նախագահ Էրդողանը, իրոք, կայսերական մտածողությամբ փորձում է այդ պետականության հիմքը դնել կամ դառնալ նույնիսկ դրա առաջին տիրակալը »,-«Բեկում» խորագրով համաերիտասարդական ֆորումին ասաց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նա նշեց, որ դա Թուրքիայի գլոբալ քաղաքականությունն է։

«Հիմա շատ է հնչում կարծիքներ, որ երկրաշարժից հետո Թուրքիան իր գլոբալ քայլերը կվերանայի և այլն։

Կարծում եմ՝ ոչ թե կվերանայի, այլ ինչ-որ փոքր դադար կտա կամ փորձի կոմպենսացնել այլ քայլերով։ Բայց դրանից Հայաստանը երբեք ու երբեք չպետք է կորցնի իր զգոնությունը, մտածի, որ երկրաշարժ եղավ, Թուրքիան մի երկու տարի կզբաղվի, մենք էլ զբաղվենք ուրիշ հարցերով՝ եվրատեսիլներով կամ նմանատիպ կարևորությամբ հարցերով»,- ասաց Ռ.Մելքոնյանը։

Նրա խոսքով, Արևելքում պետություններն ու ժողովուրդները չեն հանգստանում, որովհետև Արևելքն ինքն ագրեսիվ տարածք է և այն ժողովուրդներն ու պետությունները, որոնք հանգստանում են, չեն զբաղվում իրենց անվտանգության ամենօրյա ապահովմամբ, դուրս են գալիս պատմության թատերաբեմից։

«Հայաստանն այլ տարբերակ, քան արևելքում գոյություն ունենալ և պայքարել, չունի, Հայաստանի այս պահի իշխանություններից սխալներից մեկն այն է, որ իրենց թվում է՝ իրենք Լյուքսենբուրգի իշխանությունն են, այնպիսի քայլեր են անում, ինչպես այդ պետության պաշտոնյաները։

Ոչ, իրենք շատ բարդ, փխրուն տարածաշրջանի ամենախոցելի պետություններից մեկի իշխանություններն են։ Հետևաբար, մարտահրավերները շարունակում են մնալ»,- ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

10 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

10 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

10 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

11 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

11 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

11 hours ago