Քաղաքականություն

Ընդդիմադիր խմբակցությունները Սեդա Սաֆարյանի հարցով իրավական գործընթաց կնախաձեռնեն

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի կողմից առերեւույթ խախտում թույլ տալու առնչությամբ իրավական գործընթաց կնախաձեռնեն։

Հիշեցնենք՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը հանրային ծառայության անցնելուց հետո որպես ներկայացուցիչ վերաքննիչ բողոք է մուտք արել դատարան, ինչի իրավունքը արդեն չուներ։ Միեւնույն ժամանակ նա սահմանված ժամկետում հաշվառումից չի հանել իր անհատ ձեռնարկությունը, ինչի արդյունքում առերեւույթ խախտվել են դատավորի վարքագծի եւ անհամատեղելիության՝ օրենքով սահմանված պահանջները։

Դատավորի վարքագծի կանոնները խախտելը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է, ինչի համար համախատասխան դիմում կարող են ներկայացնել ՍԴ առնվազն 3 դատավոր։ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ այդ նպատակով վարույթը կարող է հարուցվել ենթադրյալ խախտումը հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո։

Անհամատեղելիության պահանջը խախտելը լիազորությունների դադարեցման հիմք է, որի նպատակով ՍԴ իրավասու է դիմել Ազգային ժողովը՝ պատգամավորների թվի առնվազն երեք հինգերորդի կողմից ընդունված որոշմամբ։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը սահմանում է, որ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Infocom-ը փետրվարի 14-ին գրավոր հարցումներ է ուղարկել Աժ երեք խմբակցություններին՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք քննարկել են Սեդա Սաֆարյանին վերաբերող հիշյալ դեպքը, ի՞նչ դիրքորոշում ունեն դրա վերաբերյալ, եւ պատրաստվո՞ւմ են ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ։ Եթե այո, ապա երբ, եթե ոչ, ինչ պատճառաբանությամբ։

Փետրվարի 21-ին ԱԺ խմբակցություններին դիմել են նաեւ փաստաբաններ Սոս Հակոբյանն ու Արսեն Բաբայանը՝ ներկայացնելով Սեդա Սաֆարյանի կողմից ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ՍԴ դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ իրենց միջնորդությունը եւ առաջարկելով կազմակերպել ՍԴ դիմելու գործընթացը։

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը այսօր տեղեկացրել է, որ ստացել են փաստաբանների համատեղ դիմումը, այժմ ընթանում են «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագծի մշակման աշխատանքները:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը եւս տեղեկացրել է, որ իրենք ստացել են փաստաբանների գրությունը, այս պահին «Հայաստան» դաշինքի հետ քննարկում են, թե ինչ ընթացակարգով են շարժվելու․ «Փաստաբանների վեր հանած խնդիրները խիստ տրամաբանական են եւ համապատասխանում են ՍԴ դատավորի աշխատանքի անհամատեղելիության խնդրին, եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունը տարբերակներից մեկով կսատարի այդ գործընթացին»,- մեր զրույցում ասել է Մամիջանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ infocom.am

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

19 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

19 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

19 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

19 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

20 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

20 hours ago