Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձան 2022 թվականի լավագույնները:
The Best-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացավ Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Լիոնել Մեսին:
Տարվա լավագույն մարզիչն Արգենտինայի ազգային թիմի գլխավոր մասնագետ Լիոնել Սկալոնին է:
2022 թվականի խորհրդանշական հավաքականի կազմն ունի հետևյալ տեսքը` դարպասապահ` Տիբո Կուրտուա, պաշտպաններ` Ժոաո Կանսելու, Վիրջիլ Վան Դեյք, Աշրաֆ Հակիմի, կիսապաշտպաններ` Կազեմիրո Քևին Դե Բրույնե, Լուկա Մոդրիչ, հարձակվողներ` Կարիմ Բենզեմա, Էրլինգ Հոլանդ, Կիլիան Մբապե, Լիոնել Մեսի:Տարվա լավագույն դարպասապահն Արգենտինայի ազգային ընտրանու և անգլիական «ԱստոնՎիլա»-ի անդամ Էմիլիանո Մարտինեսն է:
Պուշկաշի անվան տարվա լավագույն գոլի մրցանակը ստացավ լեհաստանի հավաքականի և«Վարտա»-ի պարաֆուտբոլիստ Մարչին Օլեքսին: Լավագույն կին ֆուտբոլիստը` «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ալեքսիա Պուտելասսն է (Իսպանիայի հավաքական):
Կանանց ֆուտբոլի 2022 թվականի լավագույն մասնագետ դարձավ Սարինա Վիգմանը, ով մարզում է Անգլիայի ֆուտբոլի հավաքականը: Լավագույն կին դարպասապահը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից Մերի Էրպսն է:
Եվ երկրպագուների մրցանակին արժանացան Արգենտինայի ազգային ընտրանու երկրպագուները:
«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…
Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…
Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…